ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը «հրաժարվում» է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները, ինչը հակասում է խաղաղության հաստատման գործընթացին. Ադրբեջանի ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը «շարունակում է հրաժարվել» ականապատ տարածքների քարտեզները տրամադրելուց, ինչը հակասում է հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման գործընթացին, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Գերատեսչության պնդմամբ՝ 2020 թվականից մինչ օրս Հայաստանի կողմից ականապատված տարածքներում (օկուպացված Արցախի Հանրապետության տարածքը-Խմբ.) ականների պայթելուց տուժել է 381 մարդ։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հունվարին տեղեկացրել էր, որ պատրաստվում է Ադրբեջանին հանձնել ականապատ դաշտերի քարտեզների նոր ի հայտ եկած ութ տեղեկամատյաններ։

Ադրբեջանը, սակայն, ակնկալում է, որ Հայաստանը ներկայացնի բոլոր ականապատ տարածքների կոնկրետ քարտեզները։ Բաքուն պնդում է, թե Երևանի փոխանցած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular