ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հեծանվորդի օրագիրը. ո՞ւմ են ուղղված Փաշինյանի լուսանկարները Մոսկվայից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ահա Նիկոլ Փաշինյանի հրապարակած մի հրաշալի լուսանկար Մոսկվայից: Ժամանել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, և հանգստանում է Մոսկվայի հյուրանոցում: Շապիկով, շորտերով և հյուրանոցի հողաթափերով նստած է հենց պատուհանագոգին: Եվս մի լուսանկար, որտեղ նա Մոսկվայում հեծանիվ է քշում։ Սկզբից զարմացա, ինչպե՞ս առանց անվտանգության, իսկ եթե՞ ինչ-որ ընդդիմադիր հայի հանդիպի փողոցով... Բայց հետո հայտնվեց տեսանյութ, անվտանգությունն առկա է,  հետևից ու առջևից թիկնապահներ՝ հեծանիվներով, անվտանգության մեքենաներ և նույնիսկ շտապօգնության մեքենա: Ամեն ինչ տեղում է։ Բայց հարց է առաջանում: Ինչո՞ւ է նա հրապարակում այս ամենը: Ու՞մ է ուղղված այս ուղերձը: Ի՞նչ է սա նշանակում, գրում է ren.tv-ն։

Միանգամից պատկերացրեք սովորական հայ ընտանիք: Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ համոզում է, որ Հայաստանը կորցրեց Ղարաբաղը ռուսների դավաճանության պատճառով։ Եվ նա Ֆրանսիայում է, միակ երկրում, որը Երևանի միակ դաշնակիցն է: Եվ որ Հայաստանը կիրականացնի «Աշխարհի խաչմերուկ» տրանսպորտային նախագիծը, որով կանցնեն բոլոր երկրների բեռները, բացի Ռուսաստանից: Եվ որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել չի լինում: Իսկ հետո Փաշինյանը թռչում է Մոսկվա: Եվ, ահա, ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման կադրը՝ Ալիևն ու Փաշինյանը նստած են կողք կողքի դե, ուղղակի այբբենական կարգի պատճառով՝ Ադրբեջան, Հայաստան և այլն։ Հետո երկար բանակցություններ Պուտինի հետ փակ դռների հետևում։ Եվ դրանից միայն մի լուր Իրանի հետ անցակետում այժմ ոչ թե ռուսներ են ծառայելու, այլ հայ զինվորները, չնայած մնացած սահմանը հսկելու են միասին:

Ընտանիքը դիտում է այս ամենը, և դա հենց այն ընտանիքն է, ում Նիկոլ Փաշինյանն իր լուսանկարներն ու տեսանյութերն է ուղարկում: Այսինքն, ամեն ինչ հրաշալի է: Խելացի հորթուկը սովորաբար երկու պտուկ է ծծում, այսինքն պայմանավորվեցինք և՛ ֆրանսիացիների և՛ ռուսների հետ։

Ադրբեջանը թեքվում է դեպի Թուրքիա, Հայաստանը՝ Ֆրանսիա: Երկու լուրջ տերություններ սեփական աշխարհաքաղաքականությամբ: Եթե ​​այդպես շարունակվի, նշանակում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը երբեք չի ավարտվի։ Այն կնվազի, իսկ հետո նորից կսկսվի: Մինչդեռ Ռուսաստանը միակ միջնորդն է, ով կարող է երկար տարիներով կասեցնել այդ պատերազմը։ Եվ դա ոչ այն պատճառով, որ ռուսները խաղաղության աղավնիներ են, ուղղակի սեփական  սահմանների մոտ վեճեր պետք չեն: Եվ բացի այդ, ի տարբերություն ամերիկացիների կամ ֆրանսիացիների, Ռուսաստանն ունի գործնական փորձ, թե ինչպես կարելի է այդ երկու ժողովուրդներին ապրեցնել խաղաղության և հանգստության մեջ։ Նկատի ունեմ ԽՍՀՄ-ը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը խորհրդային հանրապետություններ էին։ Նրանք հնարավոր է չէին սիրում միմյանց, բայց երբեք չկռվեցին: Երբե՛ք:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular