ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հեզբոլլահ»-ը հրեաների համար սուրբ օրը 320 ռեակտիվ արկ է արձակել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հուդայականության ամենասուրբ օրվա՝ Յոմ Կիպուրի ընթացքում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը 320 ռեակտիվ արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնել է «Հեզբոլլահ»-ի պաշտոնական տելեգրամյան ալիքը: Իր հերթին տեղեկությունը հաստատել է Իսրայելի պաշտպանության բանակը, տեղեկացնում է timesofisrael.com-ը:

«Յոմ Կիպուրի ընթացքում 320 արկ, որոնք արձակվել են «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից, Լիբանանից անցել են Իսրայել»,-նշված է հայտարարության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակը նաև նշել է, որ 36-րդ դիվիզիան գիշերն օդային հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի հրթիռային կայանքներին, հակատանկային դիրքերին և զինամթերքի պահեստներին հարավային Լիբանանում:

Դիվիզիան սպանել է նաև «Հեզբոլլահ»-ի տասնյակ մարտիկների, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:

Իսրայելի ռազմաօդային ուժերն ընդհանուր առմամբ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել «Հըզբոլլահ»-ի շուրջ 200 թիրախների հարավային Լիբանանում և երկրի խորքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular