Հարավային Կորեան ստվարաթղթե կամիկաձե անօդաչու սարքեր է մշակել, որոնք ավելի էժան են, քան կվադրոկոպտերային FPV-ները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿորեական Peach ստարտափը ցուցադրել է Papidrone-800 անօդաչու թռչող սարքի մշակումը KADEX 2024 ցուցահանդեսում: Այն հավաքված է ստվարաթղթից, գրում է Rbc.ua-ն:
Նշվել է, որ Papidrone-800 անօդաչու թռչող սարքը պատրաստված է թռչող թևի դիզայնով։ Այն նախատեսված է մինչև 100 կմ/ժ առավելագույն արագության համար, թռիչքի հեռահարությունը 50 կմ է, այն թռչում է 20 րոպե։ Անօդաչու սարքն ունի մինչև 20 կմ հեռահարությամբ կապի համակարգ։
Անօդաչու թռչող սարքի ֆյուզելաժի ներքին ծավալը թույլ է տալիս նրան մարտագլխիկ կրել, սակայն անօդաչուն կարող է օգտագործվել նաև հետախուզության համար։ Իր տեխնիկական բնութագրերի շնորհիվ այն, ամենայն հավանականությամբ, ավելի արդյունավետ կգործի որպես կամիկաձե դրոն։ Հաշվի առնելով նրա թռիչքային քաշը՝ ընդամենը 1 կգ, մարտագլխիկը հավանաբար կարող է կշռել ոչ ավելի, քան 0,5 կգ, այսինքն մոտավորապես այնքան, ինչքան ձեռքի նռնակը:
Ինչ վերաբերում է շահագործմանը, ապա այդ անօդաչու սարքը կարող է գործել մինչև 10 մ/վ քամու արագության պայմաններում, ինչը բնորոշ սահմանափակում է «քաղաքացիական» սարքերի համար։ Նրա անջրանցիկ IPX3 ծածկույթը թույլ է տալիս թռչել նույնիսկ անձրևի տակ:
Փորձարկվող անօդաչու թռչող սարքի մասին պատմող տեսանյութը ցույց է տալիս տաք հալվող սոսինձի օգտագործումը ֆյուզելաժի տարրերը ամրացնելու համար։ Բացի այդ, կառուցվածքի որոշ ուժային տարրեր, հավանաբար, պատրաստված են ածխածնի մանրաթելից: Դրոնն ունի նաև մետաղյա ձողեր։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը