ՀՀ պետական պարտքը վերջին 9 ամսում աճել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2024 թ. օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրլ 830,3 մլրդ դրամ։
Հուլիս ամսվա հետ համեմատությամբ այն աճել է 39 մլրդ 545.1 մլն դրամով։ Ընդ որում` պետական պարտքն աճել է ներքին պարտքի պատճառով։
Նույն ժամանակահատվածում արտաքին պարտքը կազմել է 2 տրիլիոն 441, 2 մլրդ դրամ։
Նախորդ տարվա՝ 2023 թվականի համեմատ նվազել է գրելե 200 միլիարդ դրամով։
Եթե առկա տվյալներով դիտարկենք, ապա կնկատենք, որ օգոստոս ամսին հուլիս ամսվա համեմատ աճ է գրանցել և՛ պետական պարտքը, և՛ արտաքին պարտքը։
ՀՀ ներքին պարտքը օգօստոսի 31-ին կազմել է 2 տրիլիոն 389,1 մլրդ դրամ։
Օգոստոսին ներկայացված ներքին պարտքը հուլիս ամսվա նկատմամբ աճել է գրեթե 30 մլրդ դրամով։
Հարկ է նշել, որ պետական պարտքը 2023 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը աճել է գրեթե 81 միլիարդ դրամով։
Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ այս թիվը կրկին կաճի։
Ավելացնենք նաև, որ նշված տվյալները ԱՄՆ դոլարով կունենան հետևյալ պատկերը՝ ՀՀ պետական պարտքը՝ 12 միլիարդ 464 միլիոն դոլար, ՀՀ արտաքին պարտքը՝ 6 միլիարդ 299 միլիոն դոլար, ՀՀ ներքին պարտքը՝ 6 միլիարդ 164 միլիոն դոլար։