ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 տարի անց Հայկ Մանուկյանին տրվեց վերջին հրաժեշտը՝ իր իսկ ծննդյան օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկը սովորական տղա էր՝ սպայական կրթությամբ ու անտառագետի մասնագիտությամբ, ով երազում էր իր երկրի համար հզոր մասնագետ դառնալ։ Այդ մասին գրել է նահատակված հայորդի Հայկ Մանուկյանի ընկերներից Սիմա Օհանյանը։ Նշենք, որ Հայկի ԴՆԹ-ն հաստատվել է 4 տարի անց եւ վերջին հրաժեշտը տեղի է ունենում նրա իսկ ծննդյան օրը։

Սիմա Օհանյանի գրառման մեջ ասվում է՝

«Գերին չի կարա հերոս լինի...»

Էս բառերը անցած 4 տարում, տարբեր առիթներով իմ դեմքին են շպրտել Հայկից տեղյակ ու անտեղյակ բազում մարդիկ։ Շպրտել են ու չեն հավատացել, որ ինքը ողջ ա, բայց ուժ չեն ունեցել դա իմ դեմքին ասելու։ Ուժ չեն ունեցել նույնիսկ աչքերիս մեջ նայելու։

Բայց էս գրառումն իրենց մասին չի։ Հերոսների մասին էլ չի։ Ձեզ մի գաղտնիք ասեմ՝ հերոսներ չեն լինում։ Հերոսներին «պարգևատրում են» էդ կոչումով հետո, շատ հետո, մարդիկ, ում էդպես ա պետք։

Հայկը ոչ գերի էր ընկել, ոչ էլ հերոս դառնալու նպատակ ուներ։ Հայկը սովորական տղա էր՝ սպայական կրթությամբ ու անտառագետի մասնագիտությամբ, ով երազում էր իր երկրի համար հզոր մասնագետ դառնալ։ Արտակարգ հումորով, հասնող, ընկերասեր ու մարդկանց մի հայացքից ճանաչող։ Հայկը ամեն մեկին իրեն մոտիկ չէր թողնում։ Ես ինձ բախտավոր էի զգում՝ էդ եզակիներից լինելով։ Հայկն իմ ծնունդը երբեք չէր շնորհավորում, ես էլ իրենը չշնորհավորեցի 2020 թվի հոկտեմբերի 12-ին (դե թող նեղվի ու գոնե մի անգամ էլ ինքը շնորհավորի)։ Էդ օրվանից Հայկը կապի դուրս չեկավ։

4 տարի ուշացել եմ, բայց ինչ արած՝ ծնունդդ շնորհավոր։

Նվերներ եմ պահել քո համար՝ կորսված Արցախ, հազարավոր զոհեր, խեղված հայրենակիցներ ու ամեն ինչի իմաստազրկում։ 4 տարի պատկերացրել եմ, թե ինչպես պիտի կանգնեմ քո առաջ, նայեմ աչքերիդ մեջ ու արդարանամ էս ամենի համար՝ տնայինը չարած աշակերտի նման (երանի գլուխս տանը մոռանայի)։ Բայց էդ օրը չի գա, որովհետև ես միշտ գերազանցիկ եմ եղել ու արդարանալու ձևերը չգիտեմ, իսկ դու ծնունդիդ օրով քեզ մեծ նվեր ես արել։

Մի քանի ժամից մենք քեզ 4 տարի ուշացումով կհանձնենք հողին, հետո ես նորից ինքնաթիռ կնստեմ ու կփախնեմ էս իրականությունից։ Իրականությունից, որը 6 տարի առաջ միասին ենք ստեղծել՝ իրար թիկունքի կանգնած։ Իրար հավատալով։ Ներողություն քեզնից պիտի խնդրե՞մ, թե՞ պահանջեմ։ Իսկ ո՞վ ա երբևէ մեղավոր եղել երազելու համար։ Սիրուն ու խաղաղ հայրենիք երազելը մեղք ա՞։ Փաստորեն հա։ Ինչևէ։

Ծնունդդ շնորհավոր, հարազատս։ Աշխարհի կենտրոնը մեզնից խլել են, չկա էլ, մեզ աշխարհի ծայրն ա մնացել։ Կհանդիպենք էնտեղ»։

 

Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular