ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիդեռլանդների խորհրդարանն ընդունել է Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընդառաջ տեղի է ունեցել Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լսումների ընթացքում առաջադրվել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող 2 բանաձև։ Համաձայն ընթացակարգի՝ բանաձևի նախագիծը ներկայացվում է հեղինակներից մեկի կողմից․ առաջին բանաձևի հեղինակներն են պատգամավորներ Իսա Կահրամանը (NSC) և Դոն Սեդերը (ChristenUnie)։ Ներկայացնելով բանաձևի նախագիծը՝ Իսա Կահրամանը նշեց, որ իրենք սատարում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, սակայն ներկայացնում են առաջարկ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ։

Բանաձևի մեջ մասնավորապես նշվում է․

«Նկատի ունենալով, որ ադրբեջանական բանակը 2023 թվականի սեպտեմբերին հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա, ինչից հետևանքով գրեթե ողջ բնակչությունը փախել է Հայաստան և մինչ օրս չի վերադարձել իրենց տները, և քանի որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը այդ տարածքում. կոչ ենք անում կառավարությանը հանդես գալ հայկական մշակութային ժառանգության պաշտպանության օգտին՝ ինչպես ԵՄ, այնպես էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում»։
Նիդեռլանդների ԱԳ նախարարը բանաձևի նախագծին առարկություններ չներկայացրեց, հաստատելով, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել ռազմական սրացում, ինչն ունեցել է հետևանքներ, և որ կառավարությունը կողմ է հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչին։  

Բանաձևն ընդունվել է խորհրդարանի ձայների ճնշող մեծամասնությամբ։

Երկրորդ բանաձևի հեղինակներն են պատգամավորներ Սեդերը (ChristenUnie), Բոսվայկը (CDA), Ստոֆֆերը (SGP), Պիրին (GroenLinks-Pvda), Վան դեր Բերգը (VVD), Պատերնոտեն (D66), Դե Ռոնը (PVV) և Կահրամանը (NSC)։ Բանաձևի նախագիծը ներկայացրեց Դոն Սեդերը։

Բանաձևի մեջ ընգծվում է, որ երեք տասնամյակների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության եզակի հնարավորություն է ստեղծվել, հետևաբար, կարևոր է լիարժեք ներգրավվել խաղաղության գործընթացում։ Ընդգծվեց նաև, որ դեռևս առկա են խոչընդոտներ, այդ թվում այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին։ Բանաձևը կոչ է անում կառավարությանը եվրոպական այլ երկրների հետ միասին ավելացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ բոլոր հայ ռազմագերիներին հնարավորինս արագ ազատ արձակելու նպատակով։

ԱԳ նախարարը բանաձևի նախագծին առարկություններ չներկայացրեց, հաստատելով, որ կառավարության համար այժմ կարևոր է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ շփումների ժամանակ երկու կողմերին կոչ է արել կնքել խաղաղության համապարփակ համաձայնագիրը։ Այս համատեքստում նախարարը կանդրադառնա տարբեր կատեգորիաների բանտարկյալների ազատ արձակման հարցին, որոնց թվում են անշուշտ նաև հայ բանտարկյալները։ Ըստ նախարարի՝ զինված հակամարտության ավարտից հետո ռազմագերիների ազատ արձակումը պարտավորություն է, որը բխում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից։

Երկրորդ բանաձևը ևս ընդունվեց ձայների մեծամասնությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular