ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է

Սյունիքի մարզում դաժան ծեծի ենթարկված 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը այս գիշեր հիվանդանոցում մահացել է։ Այս մասին Oragir.News-ին հայտնել է Մկրտիչ Նավասարդյանի հայրը՝ Սիրակ Նավասարդյանը։

Մինչ այդ,  ծեծի ենթարկված տղաների հայրը պատմել էր, որ 10 հոգով հարձակվել են տղաների վրա ու ծեծի ենթարկել։

Նրա խոսքով՝ տղաները կազմակերպությունում բեռնատարի վարորդ են աշխատում, բեռներ են տեղափոխում։ Դեպքը եղել է հենց աշխատանքի ժամանակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում, Սյունիքի մարզում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular