ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինտերը» հուշանվեր է հանձնել Հենրիխ Մխիթարյանին

ՍՊՈՐՏ

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին հուշանվեր է հանձնել ակումբի կազմում անցկացրած 100-րդ հանդիպման առթիվ։

35-ամյա կիսապաշտպանը 2022 թվականից է խաղում իտալական ակումբում, որի կազմում անցկացրել է 104 հանդիպում, դարձել 7 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ նախկինում Հենրիխ Մխիթարյանը խաղացել է նաև Երևանի «Փյունիկում», ուրկրաինական «Մետալուրգում», «Շախտյորում», Դորտմունդի «Բորուսիայում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», «Արսենալում» և իտալական «Ռոմայում»։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2007-2021-ին ազգային թիմի կազմում անցկացրել է 95 խաղ ու խփել է 32 գնդակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular