ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է մեղավոր Հայաստանում տնտեսական անկման համար 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մինչ պաշտոնական Երևանը գնալով հեռանում է Մոսկվայից, մեկ այլ խիստ տագնապալի միտում կարող է աննկատ մնալ, գրում է anna-news.info-ն։ Հայաստանում հարձակման տակ է հայտնվել անգամ արտասահմանյան, եվրոպական կապիտալը, որը ձեռնտու է երկրին։ Օրինակ վերջերս ձերբակալվել է «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը։ Գործարանի համահիմնադիրը գերմանական Kronimet ընկերությունն է։ Եվ նման բան առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում 2018 թվականից ի վեր։ Փաստորեն, այն, ինչ այսօր քանդում է Արևմտյան Եվրոպան, կործանում է նաև Հայաստանին։ Մասնավոր սեփականության նկատմամբ աճող խախտումները և բիզնեսի նկատմամբ ոտնձգությունները, ի վերջո, այդ պետությունները դարձնում են ոչ գրավիչ ներդրումների համար: Մարդիկ պարզապես դադարում են վստահել նրանց։ Նրանք դառնում են թույլ և անհամոզիչ, ուստի կարելի է նրանց մանիպուլացնել: Մոտավորապես այդպես եղավ Եվրամիության այն երկրների հետ, որոնք ԱՄՆ-ին հաճոյանալու համար որոշեցին խզել հարաբերությունները Մոսկվայի հետ, և դա նույնիսկ ի վնաս սեփական տնտեսությունների։ Ինչպես արտահայտվել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նրանք կրակել են իրենց թոքերին և հիմա շնչահեղձ են լինում։

Բայց վերադառնանք Հայաստան, որտեղից շատ ձեռնարկատերեր ստիպված են սկսել դուրս բերել իրենց կապիտալը։ Կարեն Հակոբյանի դեպքը շատերից մեկն է, և այն կարող է ստիպել նաև նրա հետ աշխատած գերմանական ընկերությանը հեռանալ Երևանից, և դրանից հետո ներդրողները կսկսեն մտածել՝ գումար ներդնե՞լ Հայաստանում, թե՞ ոչ։

Երևի թե «Մաքուր երկաթ» գործարանի փակումը կաջակցի իշխանություններին հավատարիմ ինչ որ բիզնեսների, բայց դա 450 մարդու կթողնի առանց աշխատանքի։
Ուրեմն որտե՞ղ է երաշխիքը, որ այդ ամենը չի հանգեցնի նրան, որ հաջողակ ձեռներեցները կդադարեն բիզնես կառուցել Հայաստանում վախենալով ռեյդերական հարձակումներից:  «Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է բիզնեսի վրա պետության ազդեցության մեծացման միտում, և դա ոչ թե ազգային տնտեսության զարգացմանն ուղղված տնտեսական պրոտեկցիոնիզմի հետևանք է, այլ իշխանության ամրապնդման գործիք,- կարծում է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը Երևանից,- դա իրականացվում է տարբեր մեթոդներով՝ սկսած մի շարք ընտրյալ տնտեսվարող սուբյեկտների հարկային արտոնություններից, ուրիշների մասնավոր սեփականության պետականացումից մինչև քրեական հետապնդումներ: »։

Դավթյանի խոսքով, վարվող քաղաքականության արդյունքում Հայաստանում ընդհանուր առմամբ նկատվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների անկում։ «2023 թվականին արտերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը Հայաստան կազմել է 443 մլն դոլար, ինչը 2,5 անգամ ցածր է նախորդ տարվա համեմատ, իսկ իրական հատվածում ներդրումների կրճատումը կազմել է 31,5 տոկոս։ Բացի այդ 2023 թվականին Հայաստանից կապիտալի զգալի արտահոսք է գրանցվել, տարվա ընթացքում արտերկիր է արտահանվել մոտ 4,5 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 55 %-ով (կամ գրեթե 1,5 մլրդ ԱՄՆ դոլարով) գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Ակնհայտ է, որ գործ ունենք այնպիսի ճգնաժամային ցուցանիշների հետ, որոնք արտացոլում են Հայաստանի տնտեսության ողջ իրականությունը»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular