ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրթությունն ու մշակույթը թույլ չեն տա, որ կվադրոբիկան «տեղավորվի մշակութային կոդի մեջ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կվադրոբերների շարժումը կարող է գոյություն ունենալ միայն քաղաքական գործիչների մտքերում, գրում է sm.news-ը: Նման կերպ է Կուրսկի մարզի նահանգապետի խորհրդական Ռոման Ալյոխինը մեկնաբանել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքերն առ այն, որ ինքը վատ է տեղյակ կվադրոբերների ֆենոմենին, բայց գիտի դրանց մասին: Հիշեցնենք, որ հայկական դիվանագիտության ղեկավարն այդպես էր պատասխանել ՌԴ ԱԳ նախարարի մինչ իրենց բանակցությունների մեկնարկը տրված հարցին, թե արդյո՞ք Հայաստանում այդ շարժման ներկայացուցիչներ կան։

«Այսինքն, լրիվ հնարավոր է, որ այդ երևույթը ստեղծվել է մեր քաղաքական գործիչների գլուխներում, ովքեր իրենց քննարկումներով կվադրոբերների անհատական ​​հոբբիները կամ պարզապես երեխաների կատակները վերածել են մի ամբողջ շարժման։ Թեև, համենայն դեպս, փաստն այն է, որ Հայաստանում պաշտոնյաները դեռ այնքան էլ ուժեղ չեն քանդել կրթության/դաստիարակության և մշակութային համակարգը, ինչպես դա արվել է մեզ մոտ, և այն ուղղակի չի անցել առանձին երեխաների չարաճճիություններից այն կողմ, չի թափանցել մշակութային կոդի մեջ, որը նրանք դեռ  պահպանել են: Եթե ​​դա այդպես է, ապա դա ավելի տխուր է, քան առաջին դեպքում»,- կարծիք է հայտնել Ռոման Ալյոխինը։

Հիշեցնենք նաև, որ իր հայ գործընկերոջը նկարագրելով կվադրոբերների շարժումը Սերգեյ Լավրովն ասել էր, որ երեխաները կենդանիների պես են հագնվում և քայլում կենդանիների պես, և հավելել, որ Ռուսաստանում այդ սոցիալական երևույթն այժմ գլխավոր նորություններից մեկն է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular