ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն ծրագրում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի հետ համագործակցության համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ Եվրամիության արտգործնախարարները նախատեսում են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։«Այս ընդլայնումը, որը ԵՄ-ն նախատեսում է հաստատել երկուշաբթի օրը, վերաբերում է Ռուսաստանին հրթիռներ մատակարարելուն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ սեպտեմբերի 6-ին Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում մարտական գործողություններում օգտագործելու համար։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հերքել է հայտարարությունները Թեհրանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին։Նրա խոսքով՝ Մոսկվայի և Թեհրանի երկկողմ համագործակցությունը Ուկրաինայի հակամարտության հետ կապելու ցանկացած փորձ արվում է Արևմուտքի կողմից Կիևին զենքի շարունակական մատակարարումն արդարացնելու նպատակով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular