ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրեթե վերջնական փուլում ենք, իրավիճակը մեր համար պարզ է. 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր կան. Արգիշտի Քյարամյանը` պատերազմում պարտության մասին

ԻՐԱՎՈՒՆՔ

Բոլոր ուղղություններով իրավիճակը մեր համար արդեն պարզ է, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը` պատասխանելով հարցին` ինչքանո՞վ  է հաջողվել ամբողջացնել պատերազմում պարտության պատճառները:

«Գրեթե վերջնական փուլում ենք գտնվում, բոլոր ուղղություններով իրավիճակը մեր համար արդեն պարզ է, հիմնական քննությունն արդեն արված է, բոլոր ուղղություններով մեր տեսանկյունից ունենք իրական պատկեր»,- ասաց նա:

ՔԿ նախագահի խոսքով` 600-ից ավելի անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված դեպքեր կան:

«Շուրջ հարյուրի վերաբերյալ էլ քննարկումներ են ընթանում գործերն ավարտելու ու դատարան ուղարկելու վերաբերյալ: Մենք այս հարցին վերաբերվել ենք ոչ թե քրեական գործերի, այլ նաև շատ ենք կարևորել այս քրեական վարույթների պատմական արժեքը, փորձել ենք  հնարավորինս օբյեկտիվ անդրադառնալ բոլոր դրվագներին: Կան մարտական գործողություններ, որոնց ընթացքին մենք անդրադարձել ենք մինչև ցանկացած շարքային զինծառայողի հարցաքննելու մակարդակով, շուրջ 2000 հատոր է կազմում  գործերի ընդհանրական քանակը»,- ասաց Քյարամյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular