ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի զբոսաշրջային չօգտագործված հնարավորությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ուղղություններից մեկն է, որը զարգացնելու ուղղությամբ իշխանությունները տարիներ շարունակ խոսել են, սակայն խոսքերի համեմատ ունենք իրավիճակ, երբ ամբողջովին չի օգտագործվում Հայաստանի ողջ պոտենցիալը։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանն ապագայում ուղղակի կարող է դառնալ ոչ մրցունակ, քանի որ բազմաթիվ երկրներ ուղղակի մրցում են միմյանց հետ ավելի շատ զբոսաշջիկներ իրենց կողմը գրավելու նպատակով։ Ու ամենակարևոր ուղղությունն այս ոլորտում ծառայությունների մատուցումն է, առաջին հերթին՝ կացության կամ հյուրանոցային։ Իսկ այս ճյուղում Հայաստանն էական թերացումներ ունի։ Հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների մի զգալի հատված միջին և միջինից ցածր է գնահատել Հայաստանի կացության ծառայությունների ոլորտը։

Այնպես չէ, որ Հայաստանում բարձրորակ ծառայություններ չեն մատուցվում, այլ խնդիրն այս հարցում նաև համապատասխան գովազդի, միջազգային ասպարեզում ներկայանալու պակասի ու ոչ թիրախայնության մեջ է։ Թերևս այս հանգամանքը նկատի ունենալով է պայմանավորված, որ կառավարությունը սահմանել է հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը: Որոշման ընդունումը միանշանակ դրական է, քանի որ միտված է հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց պատշաճ, թափանցիկ գործունեության, հավասար մրցակցային դաշտի, ծառայությունների բարձր որակի և տեղեկատվության հասանելիության ապահովմանը։

Բայց միայն կարգի հաստատմամբ հնարավոր չէ առաջընթաց գրանցել։ Նախ՝ պետք է Հայաստանի զբոսաշրջային ոլորտը ճիշտ գովազդել։ Ստեղծել գին – ծառայություններ հարաբերակցության մրցունակ միջավայր, ցույց տալ Հայաստանի առավելությունները։ Ծառայությունների յուրահատկությունն ընդգծելու տեսանկյունից կարելի է հաշվի առնել նաև վրացական փորձը, թե ինչպես են նրանք այդ համատեքստում գովազդում իրենց ուտելիքները, մշակութային միջավայրն ու գեղատեսիլ բնությունը, այն պարագայում, երբ մենք այդ բոլոր առումներով չենք զիջում մեր հարևաններին: Դե, ծովը չհաշված: Հայաստանը հաստատ պակաս հնարավորություններ չունի թե՛ խոհանոցի, թե՛ պատմական ու մշակութային միջավայրի, թե՛ գեղատեսիլ բնության տեսանկյունից։ Բայց Վրաստանում մեծ ուշադրություն են դարձնում այդ ամենի «փաթեթավորմանը»։

Օրինակ՝ որևէ փողոց կարող են զարդարել ու այնպես ներկայացնել տարբեր հարթակներում, որ գրավի բազմահազար արտերկրյա զբոսաշրջիկների, ընդ որում՝ բարձր որակի նկարներով ու տեսանյութերով։ Այստեղ, ահա, զիջում ենք: Բացի այդ, Վրաստանում համապատասխան ենթակառուցվածքներ են ստեղծել, իսկ Հայաստանն այս տեսանկյունից դեռևս շատ ու շատ անելիքներ ունի։ Բացի ճանապարհներից ու համապատասխան տրանսպորտային միջոցներից, պետք է ուշադրություն դարձնել նաև առաջին հայացքից ոչ այնքան կարևոր թվացող հարցերի, ինչպես, օրինակ՝ զուգարանների տեղաբաշխումն է։ Որակական առումով ևս կառուցվածքային փոփոխություններ են պետք, որպեսզի զբոսաշրջիկներն իրենց զգան հարմարավետ միջավայրում՝ համարելով, որ իրենց բարձրորակ ծառայություններ են մատուցվում։ Ու պետք է մեխանիզմներ ստեղծել գների կամայական բարձրացումը կանխելու ուղղությամբ։ Իսկ այս քայլերը կարելի է սկսել առաջին հերթին հենց վարձակալության գների ու տաքսի ծառայությունների խնդիրը կարգավորելուց։

Ի՞նչ ունենք արդյունքում: Իսկ ունենք այն, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի էական նվազում է նկատվում։ Ըստ զբոսաշրջության կոմիտեի տվյալների, 2024 թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել 236 561 զբոսաշրջիկ, մինչդեռ 2023 թ. սեպտեմբերին՝ 260 618, այսինքն՝ այս տարի 24 հազարով պակաս զբոսաշրջիկ ենք ունեցել։ Մյուս կողմից էլ՝ ոլորտը դիվերսիֆիկացնելու և բազմակողմ աշխատանք տանելու խնդիր կա։ Որպես կանոն՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների առյուծի բաժինը լինում է Ռուսաստանից։ Այս տարվա սեպտեմբերին ևս դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%): Ու եթե ռուսական ուղղության հետ հանկարծ խնդիր առաջանա, Հայաստանի զբոսաշրջությունն էականորեն կտուժի։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ տեղում հայտնված Վրաստանից եկած զբոսաշրջիկների ցուցանիշներին, ապա այդ երկրից մեր հայրենակիցներն են հիմնականում այցելում, և դժվար է նրանց դիտարկել որպես զբոսաշրջիկ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular