ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրապետության տարածքում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը կհամապատասխանեցվի միջազգայնորեն ընդունված չափանիշներին. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները և ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման թույլտվությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» նախագիծը: «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը Հայաստանը վավերացրել է 2022 թ.-ին, որի պահանջների ապահովման համար անհրաժեշտ է ձևավորել օրենսդրական դաշտ։

2012 թ.-ի փետրվարի 27-ին ընդունվել է «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքը, որով կանոնակարգվել է ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ փոխադրելու բնագավառը: Սակայն ոլորտի լիարժեք իրավական կարգավորման համար անհրաժեշտ է օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը, որոնք կապահովեն հանրապետության տարածքում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի իրականացումը և վերահսկողությունը։ Հաշվի առնելով, որ հանրապետությունում չի գործում ոլորտը կանոնակարգող իրավական դաշտ, որոշման նախագիծը ամբողջովին համապատասխանեցվել է նշված եվրոպական համաձայնագրի պահանջներին։

Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում ապահովելու վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը։ Նախագծով նախատեսվում է սահմանել ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռներ փոխադրելու համար տրանսպորտի ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունների տրման կարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, թույլտվություն ստանալու հայտի և թույլտվության օրինակելի ձևը, վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջները: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է պետական բյուջեի ծախս՝ վկայականի տպագրման համար, որի համար ներկայացվել է 2025 թ.-ի բյուջետային հայտ։ Ինչպես նաև ակնկալվում է պետական բյուջեի եկամուտների աճ, քանի որ «Պետական տուրքի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով սահմանված է պետական տուրք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular