Երկրաշարժ` Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 11-ին` տեղական ժամանակով ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․01⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում Դվին և Նարեկ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։