ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վոլգոգրադ-Աստրախան մայրուղու վրա ավտոբուսը բախվել է բետոնախառնիչ մեքենայի հետ. զոհեր և վիրավորներ կան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աստրախանի պետական ճանապարհային ոստիկանները պարզում են ավտովթարի հանգամանքները, որի հետևանքով մահացել են 3 մարդ, իսկ 14-ը ստացել են վնասվածքներ:

Ըստ նախնական տվյալների, 2024 թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Աստրախան-Վոլգոգրադ ավտոճանապարհի 449-րդ կմ-ում + 900 մ, 1997 թվականին ծնված տղամարդ վարորդը՝ վարելով ՄԱԶ բեռնատարը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի և բախվել է 1980 թվականին ծնված վարորդի կողմից ղեկավարվող ԼԻԱԶ ավտոբուսին:

Ավտովթարի արդյունքում երկու վարորդները մահացել են դեպքի վայրում՝ մինչև շտապ օգնության ժամանումը, իսկ ավտոբուսի ուղևորներից մեկը նույնպես մահացել է դեպքի վայրում: Ավտոբուսի 16 ուղևոր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տարածքային ոստիկանության ճանապարհային տեսուչները պարզում են տեղի ունեցածի բոլոր մանրամասները: Աստրախանի շրջանի Ռուսաստանի ՆԳՆ քննչական վարչությունը սկսել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5-րդ մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահվան պատճառ դարձած վարորդական խախտում):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular