ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան փորձել է հարվածել Ռուսաստանի, Կուրսկի և Բելգորոդի շրջաններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հոկտեմբերի 11-ին հակաօդային պաշտպանության ուժերը Կուրսկի և Բելգորոդի շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի երկու Դրոն են խոցել։ Այնտեղ հստակեցրել են, որ հակաօդային պաշտպանության միջոցները Կուրսկի և Բելգորոդի շրջաններում երկու անօդաչու թռչող սարք են որսացել։ Նախարարությունում Ուկրաինայի գործողություններն անվանել են Ռուսաստանի տարածքում օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձ:

Հիշեցնենք, որ ավելի քան երկու ամիս է Ուկրաինայի զինված ուժերի հետ մարտերն ընթանում են Կուրսկի շրջանում։ Հոկտեմբերի 11-ին զինվորական թղթակից Յուրի Պոդոլյական հայտնել է Կուրսկի շրջանի ողջ ռազմաճակատում ռուսական զորքերի առաջխաղացման մասին։ Իր հերթին, «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովը հայտարարել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի շարքերում խուճապի և տեխնիկայի դուրսբերման մասին: 

 

Lenta.ru Թարգմ․ Ժաննա Պողոսյան

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular