ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները սպառնում են հաշվեհարդար տեսնել հայ գերու կնոջ ու երեխաների հետ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաքվի բանտում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Իմանն արդեն չորս ամիս է չի խոսել ամուսնու հետ։ «Հրապարակի» հետ զրույցում Լինդան նշեց, որ իրեն մտահոգում է ամուսնու լռությունը։

«Ես չեմ կարողացել Վիգենի հետ ոչ հեռախոսով խոսել, ոչ էլ նրանից նամակ եմ ստացել։ Տարօրինակ ձևով մեր շփումները դադարեցին։ Կարմիր Խաչից ինձ ասում են, որ տեսակցել են Վիգենին և որ ինքը չի ուզում կապ հաստատել մեզ հետ, բայց ես կարծում եմ, որ Վիգենին ճնշում են ադրբեջանցիները ու նրա կյանքին մեծ վտանգ է սպառնում, այլապես ինչո՞ւ պիտի դադարեր մեզ հետ որևէ շփում: Նրան ճնշում են՝ այդպես եմ կարծում»,- ասաց Իմանը։

Նա նշեց, որ ամուսնու վերաբերյալ տեղեկատվության միակ աղբյուրը հիմա Կարմիր Խաչն է։ Լիբանանի կառավարության կողմից ձեռնարկվելիք քայլերն էլ որևէ արդյունք չեն տվել՝ նրա ամուսնու դատավճիռը փոքր-ինչ մեղմելու ուղղությամբ։
Սակայն ամեն ինչ դրանով չի սահմանափակվում, Լինդա Իմանն ամենօրյա ռեժիմով ստանում է իրեն ու իր զավակներին սպանելու սպառնալիքներ։

«Ամեն օր ադրբեջանցիներից նամակներ եմ ստանում, զինվորական ադրբեջանցիներ, պարզապես ադրբեջանցիներ ինձ նամակներ են գրում, որ ես շուտով կորցնեմ որդուս, որ մարդ են ուղարկել՝ սպանելու ինձ ու իմ երեխաներին։ Ու պատճառն այն է, որ սոցիալական ցանցերով ու բոլոր հնարավոր հարթակներում անընդհատ Վիգենին ազատելու պահանջով հրապարակումներ եմ անում, չեմ լռում, անընդհատ բարձրացնում եմ իր՝ Բաքվում գերի լինելու հանգամանքը»,-ասաց Լինդա Իմանը։

Վիգեն Էուլջեքյանի կինը հիմա ստիպված է պայքարել ոչ միայն ամուսնու, այլևս իր ու իր երեխաների անվտանգության համար, քանի որ լրջագույն մտահոգություն ունի, որ մի օր իսկապես կարող են վնասել իրեն կամ իր երեխաներին՝ Վիգեն Էուլջեքյանի ազատության համար պայքարելու պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular