ՌԴ-ն հրթիռակոծել է Օդեսան. զոհերի մեջ կանայք կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական բանակը հոկտեմբերի 10-ի ուշ երեկոյան բալիստիկ հրթիռներով հարձակվել է Օդեսայի մարզի վրա, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ դեռահաս։
Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ հարձակման հետևանքով ավերվել է նաև երկհարկանի շենքը, որտեղ ապրում և աշխատում էին քաղաքացիական անձինք։
«Մարդիկ մնացել են փլատակների տակ. Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարները չորս հոգու են փրկել, ևս երեքը, ցավոք, մահացել են շենքի փլատակների տակ: Զոհերի թվում կա 43-ամյա մի կին, 22-ամյա դեռահաս և 16-ամյա աղջիկ: Եվս մեկ կին ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ վիրավորվել է 10 մարդ, որոնցից 9-ը տեղափոխվել են հիվանդանոց; Տուժածներից չորսի վիճակը ծանր է: