ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևմուտքի հրամանին սպասելով. բացահայտվել է Հայաստանի դավաճանական ապագան ԱՊՀ-ում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը հրաժարվել է միանալ ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի երկու եզրափակիչ հայտարարություններին։ Խոսքը «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության» մասին հայտարարություններն են։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ իրենք դրական արդյունքներ են ակնկալում ՆԱՏՕ-ի հետ գործընկերության խորացումից և հույս ունեն ավելի ամուր համագործակցություն կառուցել։ Կարծես թե Հայաստանը, այնուամենայնիվ, մտադիր է դուրս գալ ԱՊՀ-ից, 360.ru-ի հետ զրույցում ենթադրել է քաղաքագետ, լրագրող Յուրի Սվետովը, բայց դա տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ արևմտյան կողմը խոստանա համապատասխան բարիքներ։ «Արևմուտքը, օրինակ, պնդում է, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Նա խոստանում է, որ այդ երաշխիքները շատ ավելի հուսալի են, քան Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի երաշխիքները»,- ընդգծել է Սվետովը։ Բայց քանի դեռ Երևանին ձեռնտու է ինչ-որ բան ստանալ Եվրասիական տնտեսական համայնքից, նա կկպչի դրանից, հավելել է քաղաքագետը։ Բայց Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենց կուրսը ԵՄ-ն է, հավատում են, որ իրեն կընդունեն այնտեղ։ Մի խոսքով, առայժմ կմնանք ԵվրԱզԷՍ-ում, իսկ հետո, հոպ, և կցատկենք դեպի ԵՄ։

«Հիշեցնք 2013 թվականը, Ուկրաինան, որը Ռուսաստանից վարկ վերցրեց, որն այդպես էլ չվերադարձվեց, և պատրաստ էր բաց գոտու համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Եվ միայն երբ պարզ դարձավ, որ այդ դեպքում Ուկրաինան Ռուսաստանից չի ստանա այն արտոնությունները, որոնք ուներ նախկինում, ուկրաինացիները սկսեցին տատանվել։ Արդյունքում տեղի ունեցավ Մայդանը»,- պարզաբանել է Յուրի Սվետովը:

Հայաստանը նույնն է անում, վստահեցրել է քաղաքագետը։

Ըստ նրա հայերը չստորագրեցին «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» համաձայնագիրը, քանի որ կարծում են, որ նման անվտանգության երաշխիքներ կստանան Արևմուտքից։ Պատմությունը նույնն է նաև երկրորդ փաստաթղթի դեպքում։ «Նրանք հետևողականորեն հեռանալու են Ռուսաստանի հետ լավ հարաբերություններից, ես դրանում համոզված եմ։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է այնտեղ իշխանության, քանի դեռ նրա կառավարությանն աջակցում է հայ հասարակությանը, այդպես էլ կլինի»,- ասել է Սվետովը։

Քաղաքագետի կարծիքով հիմք չկա ասելու, որ ԱՊՀ-ն հնացել է և այն կարող է փոխարինվել ԲՐԻԿՍ-ով, որն այլ դեր ունի՝ համաշխարհային պետությունների միավորում։ Մինչդեռ ԱՊՀ-ն Եվրասիայում մերձավոր հարևանների ասոցիացիա է։

«Բայց ես այս տարիների ընթացքում բավականին թերահավատորեն եմ վերաբերվել ԱՊՀ-ին։ Ես հիշում եմ, թե ինչպես է այն ստեղծվել։ Այդ կառույցը թույլ չի տալիս իր անդամ երկրներին ամբողջությամբ ցրվել, բայց նրանք բոլորն ուզում են միայն ստանալ ԱՊՀ-ին իրենց անդամակցությունից, իսկ ինչ որ բան տալ չեն ուզում»,- եզրափակել է Սվետովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular