ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմադիր բոլոր ուժերը, քաղաքական և հասարակական կազմակերպությունները պետք է համախմբվեն և միավորվեն հանուն Հայաստանի պահպանման, հայ ժողովրդի ապագայի, հանուն մեր զավակների և հետագա սերունդների։ «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է այս մասին նշել իր ուղերձում՝ նկատելով, որ եթե դա չանեն այսօր, վաղը կարող է ուշ լինել:

Ըստ պաշտպանության նախկին նախարարի, Հայաստանի անսկզբունքային իշխանությունը հասցրել է մեր երկիրը անկախության, պատմական տարածքների կորստի, կանգնեցրել է հայ ազգն էքզիստենցիալ սպառնալիքի առջև։ Մենք կորցրել ենք մեր հայկական հողերը, հարյուր հազարավոր մարդիկ մատնված են տառապանքի, սպասվում է հայերի հերթական լայնածավալ ցեղասպանություն։ Արտաքին սպառնալիքների հետ մեկտեղ մեր երկիրը կործանվում է ներսից։ Մեր վզին փաթաթում են հասարակության քայքայման գաղափարախոսություն, կոչ են անում հրաժարվել հայրենասիրությունից, նախնիների հիշատակի հանդեպ հարգանքից։ «Այս գաղափարախոսության էությունը մեր ավանդական կրոնական արժեքների, հասարակական և բարոյական դարավոր հիմքերի վարկաբեկումն է։ Երկրում բացահայտ սերմանում են գենդերային քաղաքականություն, թմրամոլություն և հասարակությանը սպառնացող բազմաթիվ այլ արատներ, որոնք խորթ են հայ ժողովրդին: Գործող իշխանությունը բարձր արժանիք է համարում պետական ​​դավաճանությունը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պետական կարևորագույն փաստաթղթից վերածվում է սակարկության օբյեկտի, հայ ժողովուրդը զրկվում է սեփական կարծիք ունենալու և այն պաշտպանելու իրավունքից։ Օրենքն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու կոչված պետական ​​կառույցներն աչք են փակում կատարվածին՝ վարչախմբի ճնշման ներքո»,- նշել է Կարապետյանը՝ նկատելով, թե այդ գաղափարախոսությունը հետապնդում է մեկ նպատակ․ հայ ժողովրդին իշխանություններին հպատակ ու հնազանդ դարձնել, մարդկանց մեջ սերմանել պարտվողական հոգեբանություն, անտարբերություն պետականության հանդեպ, հրաժարվել սեփական երկիրը պաշտպանելու իրավունքից։

Գեներալ-մայորը հիշեցրել է Ազգային հպարտության տրիբունալի՝ օրերս հրապարակած որոշումը, որով փաստվում է Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտումները։ Նշում է՝ տրիբունալի որոշումը ներկայացրել են անձամբ Բագրատ Գալստանյանին՝ ուժերը միավորելու կոչով, բայց նրանից այդպես էլ պատասխան չեն ստացել։

«Մենք սատարում ենք Հայաստանի բոլոր հայրենասեր ու ընդդիմադիր ուժերին, որոնք անտարբեր չեն մեր Հայրենիքի ճակատագրին, մեր երեխաների ապագային։ Մենք պատրաստ ենք երկխոսությանը և այդ պատճառով 2024 թվականի հոկտեմբերի 2-ին գնացինք Հանրապետության հրապարակ, չնայած այն հանգամանքին, որ մեզ կարող էին մեղադրել այս շարժման հետևում գտնվող մարդկանց հետ համաձայնության մեջ։ Մենք տարբեր գաղափարախոսություններ ու ապագայի տեսլականներ ունենք, բայց իշխող վերնախավի հրաժարականի մեր պահանջները համընկնում են։ Մենք աջակցել ենք հայ ժողովրդին, որը համաձայն չէ երկրում տիրող իրավիճակի հետ»,- նշում է Կարապետյանը, հավելում, թե անձամբ են գնացել հրապարակ՝ ներկայացնելու որոշումը։

Պաշտպանության նախկին նախարարն առաջարկում է Հայրենիքի ճակատագրով մտահոգված բոլոր քաղաքական ուժերին միասին պայքարել վարչախմբի ղեկավարի և նրա կամակատարների դեմ, սատարել Ազգային հպարտության տրիբունալի որոշմանը և համատեղ ջանքերով հասնել դրա բոլոր դրույթների իրականացմանը, խորհրդակցություններ անցկացնել և միավորել ուժերն այն ոլորտներում, որտեղ նպատակներն ու խնդիրները համընկնում են, արդյունավետ երկխոսություն սկսել այն դրույթների շուրջ, որտեղ հայացքներն ու գաղափարները չեն համընկնում, միավորել ընդդիմադիր տեղեկատվական ռեսուրսները՝ համակարգված տեղեկատվական քաղաքականություն իրականացնելու, միացած կուսակցությունների ժողովրդական նախաձեռնությունները խթանելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular