ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը ՌԴ որոշ մարզերում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրացկի ճանապարհները առաջին ձյունից հետո վերածվել են սահադաշտի։ Ավտոմոբիլային երթևեկության արագությունն ավելի ցածր է, քան հետիոտինը, հայտնում են տեղի բնակիչները սոցիալական ցանցերում։

Մերկասառույցի պատճառով սովորական ավտոբուսներն ու միկրոավտոբուսները մնացել են երկար խցանումների մեջ։ Բրատսկիի քաղաքապետ Ալեքսանդր Դուբրովինի խոսքով՝ առաջին ձյունը քաղաքում եւս մեկ ցավոտ կետ է բացահայտել։

– Ճանապարհային ծառայությունը ցույց է տվել անբավարար պարտականությունների կատարում։ Արդյունքում՝ խցանումներ, վթարներ, հասարակական տրանսպորտի ուշացումներ։ Ներողություն եմ խնդրում բոլոր բնակիչներից: Գործատուներին խնդրում եմ չպատժել աշխատանքից ուշացող աշխատողներին։ Այսօր մենք աշխատելու ենք սխալների վրա»,- իր տելեգրամյան ալիքում ասել է Բրացկիի քաղաքապետ Ալեքսանդր Դուբրովինը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular