ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը բացատրել է Փաշինյանի պահվածքը Մոսկվայում. «Դա էկզոտիկա է» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հեծանվային զբոսանք է կազմակերպել միայն ուշադրություն գրավելու նպատակով։ Այդ մասին info24.ru-ի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելք-Կովկաս հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը։ Փորձագետը Փաշինյանին համեմատել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ։

 «Դա, այսպես ասած, էկզոտիկա է: Գիտեք, հենց այդպես էլ վարվեց Քլինթոնը, երբ եկավ Մոսկվա, վազք էր անում և դրանով ուշադրություն գրավում։ Եվ բոլորը դրան ուշադրություն դարձրեցին»,- պարզաբանել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ քաղաքական գործիչը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ նա հեծանիվ է քշում Մոսկվայի կենտրոնում գտնվող ամբարտակի երկայնքով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular