ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի մասին նոր հեքիաթ՝ Նիկոլ Փաշինյանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի վարչապետը Ռուսաստանին մեղադրել է ոչ ավել, ոչ պակաս, նրա մեջ, որ նա ստեղծել է Ղարաբաղը որպես Հայաստանի վզին փոկ, գրում է dzen.ru-ն։

Զեկուցեմ:

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կանգ է առել, բայց Բաքուն, անկասկած, կվերցնի իրենը: Այս պահին համաձայնագրի 16 հոդվածներից 13-ը համաձայնեցված են։ Երևանն առաջարկել է ստորագրել համաձայնեցվածները, իսկ մնացած երեք հոդվածներն առանձին քննարկել։ Բաքուն մերժել է այդ առաջարկը պնդելով ստորագրել ամբողջ համաձայնագիրը՝ իր բոլոր տարածքային պահանջներով։

Վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը զրուցել է պատգամավորների հետ։ Ինչպես արդեն վաղուց ընդունված է, նրա ելույթը եղել է պարտվողական։ Պատասխանելով Ադրբեջանի կողմից հավակնվող հայկական Տիգրանաշեն գյուղի մասին պատգամավորներից մեկի հարցին, Փաշինյանն ասել է, որ Հայաստանը չի կարող խուսափել այդ խնդրից, քանի որ ադրբեջանական տարածքում էլ կա  հայկական Արծվաշեն անկլավը, որը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից։ Այսինքն ամեն ինչ պետք է ուսումնասիրել, և եթե Տիգրանաշենը դե յուրե Ադրբեջանի տարածքն է, պետք է ճանաչել դա։ Մի խոսքով, պարզ է, պետք չէ գուշակի մոտ գնալ, այդ երկու գյուղերն էլ կմնան Ադրբեջանին:

Բացի դա Փաշինյանը նոր հեքիաթ է հորինել: Պարզվում է, որ  «Ղարաբաղի հարցը (Հայաստանի համար) օգտագործվել է որպես վզափոկ, այդ թվում այն երկրների կողմից, որոնք կարծում էինք, թե երաշխավորում են մեր անվտանգությունը։ Նրանք (Ռուսաստանը) չեն կարող երաշխավորել անգամ իրենց անվտանգությունը, ուրեմն ինչպե՞ս կարող են երաշխավորել մեր անվտանգությունը»:

Այսինքն Ռուսաստանն ինչ-որ կերպ օգտագործել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի իշխանություններին կապած պահելու համար։ Ուղղակի ուզում եմ հարցնել. ինչո՞ւ, պարոն Փաշինյան, ավելի հեռուն չգնալ, գուցե՞ ռուսներն են հայերին Արցախում բնակեցրել դեռ մ.թ.ա 4-2-րդ դարերում, որպեսզի 2 հազար տարի անց նրանց միջոցով ազդեն Նիկոլի իշխանության վրա։

Այս ֆոնին էլ Երևանում բողոքի ակցիաներ են սկսվել։ Մի խոսքով, նորից տապալելու են իշխանությունը. արդյունքը հայտնի է:

Զեկույցն ավարտված է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular