ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ականների և Քյարամյանի «սերը» փոխադարձ է․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Արգիշտի Քյարամյանի դեմ իշխանության որոշ ներկայացուցիչների անբարյացակամ վերաբերմունքն արդեն բացահայտ դրսեւորումներ է ստանում։ Վերջին օրերին Քննչական կոմիտեն տոնում է իր կազմավորման 10-ամյա հոբելյանը, բայց միջոցառումներին «դրսից» գրեթե մարդ չի մասնակցում, մեծարանքի խոսքեր, շնորհավորական ուղերձներ չեն տարածվում։ Նիկոլ Փաշինյանը, որն ամեն տարի հոկտեմբերի 8-ին այցելում էր ՔԿ եւ ծեքծեքուն ելույթ ունենում կոմիտեի առաքելության վերաբերյալ, այս տարի անգամ ձեւական ուղերձ չհղեց: Այդ օրը նա Մոսկվայում էր, չէր կարող այցելել, բայց ուղերձ կարող էր հղել։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ում դժգոհ են Քյարամյանից եւ հնարավոր է առաջիկայում մի ստորագրահավաք էլ նրան պաշտոնանկ անելու համար նախաձեռնեն, ինչպես արեցին Գրիգոր Մինասյանի հետ կապված։

Իրականում, Փաշինյանի մասնակցությամբ կուսակցական նիստերին ՔՊ-ում եկել են «իտոգի», որ մինչեւ ընտրությունները պետք է ազատվել ոչ յուրային եւ իրենց արշինով անվստահելի  պաշտոնյաներից, այդ թվում՝ նաեւ Քյարամյանից, որը, նորմալ մարդկանց գնահատմամբ, այս տարիներին անգնահատելի ծառայություններ է մատուցել Փաշինյանին եւ նրա թիմին։ Նկատենք, որ ՔՊ-ականների եւ Քյարամյանի «սերը» փոխադարձ է, նա էլ, ուսապարկերին հակառակ, պարգեւատրեց ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանին, որը Գրիգոր Մինասյանի կադրերից է, եւ, ըստ լուրերի, նրա օրերն էլ են հաշված: Ի դեպ, Քյարամյանին հեռացնելու ուղղությամբ ամենաակտիվ աշխատողը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, որը Փաշինյանի ականջին շարունակ «կաթացնում» է Քյարամյանի դեմ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 10․ 10․ 24 թ համարում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular