ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Մոսկվայում լռեց, քանի որ նրան խորթ են թե՛ ԽՍՀՄ հայ հերոսները, թե՛ այսօր Բաքվի բանտում գտնվող Արցախի հերոսները․ Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Հոկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։ Մասնակիցների ճնշող մեծամասնությունը անդրադրձավ նաեւ Մեծ Հայրենականի հաղթանակի 80-ամյակի շրջանակներում իրենց ժողովուրդների դերին։

Ալիեւն իր ելույթում խոսեց Սովետական Ադրբեջանի ներկայացուցիչների ու Բաքվի նավթի ներդրման մասին՝ Մեծ Հաղթանակի կերտման գործում։ Այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե Ժուկովն ու Ռոկոսովսկին են հաղթանակի մարշալները, այլ՝ Բաքվի նավթը։

Փաշինյանն իր ելույթում ընդհանրապես չանդրադարձավ հայ ժողովրդի ծանրակշիռ ներդրմանը Մեծ Հայրենականում հաղթանակի հասնելու մեջ։ Կար տպավորություն, որ նա որեւէ կապ չունի ԽՍՀՄ ծովակալ Հովհաննես Իսակովի, ԽՍՀՄ մարշալներ  Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Արմենակ Խամփերյանցի ու 114 ԽՍՀՄ հերոսների, ինչպես նաեւ Արցախի ու հարակից շրջանների 30 հայ ԽՍՀՄ հերոսների հետ։

Փաշինյանը անգամ չհիշատակեց հայոց փառապանծ Թամանյան դիվիզիայի հաղթական ուղին՝ հրամանատար Նվեր Սաֆարյան, որը Բեռլինը գրավելուց հետո ռեյխստագի պատերի մոտ պարեց հայոց հաղթական քոչարին։

Նա անգամ չխոսեց ԽՍՀՄ ղեկավարներից մեկի՝ Անաստաս Միկոյանի եւ նրա եղբայր՝ ՄԻԳ կործանիչի հեղինակ Արտեմ Միկոյանի ծանրակշիռ ծառայության մասին։ 

Նա բառ անգամ չասաց աշխարհահռչակ հայ արեւելագետ, Էրմիտաժի տնօրեն, Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելու մասին, ով Նյուրնբերգի դատավարության ժամանակ ԽՍՀՄ կողմից պաշտոնական վկայի կարգավիճակ ուներ։

Եթե Մոսկվայում ՀՀ-ն ներկայացված լիներ բանիմաց ու պետականամետ ղեկավարով, ապա նա պետք է Ալիեւի «աչքը մտցներ» Ադրբեջանի վայրագությունները Մեծ Հայրենականի հայ հերոսների հիշատակի նկատմամբ։

Իսկ Ադրբեջանի վանդալիզմը ֆաշիզմին հաղթած հայ հերոսների նկատմամբ ակնհայտ է։

Արցախի օկուպացիայից հետո Շուշիում ադրբեջանցիները պայթեցրեցին ԽՍՀՄ կրկնակի հերոս, Լենինգրադի պաշտպան Նելսոն Ստեփանյանի հուշարձանը։ Ադրբեջանցի վանդալները ոչնչացրել են մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի ու Խամփերյանցի հուշարձանները։ Նման ֆաշիստական գործելաոճ Ադրբեջանում ցուցաբերել են նաեւ Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ Ադրբեջանում ոչնչացվեցին Մեծ Հայրենականի փառահեղ հերոս-հայորդիների հուշարձանները։

Այս ամենի մասին Փաշինյանը լռեց…

Ինչու՞…

Քանի որ նրան խորթ են թե՛ ԽՍՀՄ հայ հերոսները, թե՛ Բաքվի բանտում այսօր գտնվող Արցախի հերոսները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular