ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ դաշնային խորհրդում Հայաստանին առաջարկվել է միջխորհրդարանական հանդիպում անցկացնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Դաշնային խորհրդում Հայաստանին առաջարկել են միջխորհրդարանական հանդիպում անցկացնել՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։ 

Գաղափարը հնչեցրել է փոխխոսնակ Յուրի Վորոբյովը ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպմանը՝ կարևորելով պատմական կապերի ամրապնդումը:

«Մեր խնդիրն է բարելավել երկրների և ժողովուրդների միջև կապերը, հաղթահարել առկա դժվարությունները»,-ասել է նա:

ՌԴ-ում ՀՀ դեսպանը համոզմունք է հայտնել, որ միջխորհրդարանական ակտիվ երկխոսությունը նպաստում է երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Նա նաև տեղեկացրել է նախօրեին կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի որոշ արդյունքների մասին:

Քննարկվել են նաև ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությունը, Հայաստանում ռուսական երկու դպրոցների կառուցումը, ռուսաց լեզվի խթանումը, երիտասարդական և մարզական համատեղ ծրագրերը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular