ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերին մահվան ելքով վրաերթ կատարած ՔՊ-ականի կնոջ նկատմամբ մինչև այժմ քրեական հետապնդում չի հարուցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համացանցում բուռն քննարկումների առարկա էր դարձել սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած դեպքը: Մամուլում գրվեց, որ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կինը՝ գինեկոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը, Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Ցավոք, կինը նույն օրը մահացել էր, իսկ դեպքի վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

MediaHub-ը կապ է հաստատել ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ՝ ճշտելու, թե ի՞նչ զարգացումներ կան այս գործով։

«Քրեական վարույթ ունենք նախաձեռնված, նախաքննություն է կատարվում, անհրաժեշտ գործողություններ են կատարվել և շարունակվում են: Այս պահի դրությամբ քրեական հետապնդման ենթարկվող անձ չունենք»,- տեղեկացրել է նա։

Ի դեպ, համացանցում քննարկումների առանցքում այն միտքն  է, որ ՔՊ-ականի  կնոջ կատարած մահվան ելքով վրաերթի գործը կկոծկվի:

Հատկաանշակն է, որ նախկին պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը 2020 թվականին բողոք էր ներկայացրել   քաղաքացու դեմ այն բանի համար, որ նա  արագությամբ հեծանիվով սլացել էր իր կողքով։ Բաղդասարյանը, հանդիսանալով ՔՊ-ի պատգամավոր, փաստը ներկայացրել էր որպես «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն»։ քաղաքացուն ձերբակալել էին։

Իսկ ահա նույն Նիկոլայ Բաղդասարյանի կինը, որը տարեց կնոջ մահվան ենթադրյալ մեղավորն է (սա կպարզի քննությունը), փաստացի քրեական հետապնդման չի ենթարկվել (գոնե այս պահի դրությամբ) և աշխատանքի է գնում: MediaHub-ը ճշտել է, որ  Հռիփսիմե Գրիգորյանը պատրաստվում է սեփական բժշկական կենտրոնը բացել, աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular