ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն իր լռությամբ լեգիտիմացրել և շարունակում է լեգիտիմացնել Արցախի անեքսիան․ Լիլիթ Գալստյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ընդգծում է՝ ազգային ամոթի ու նվաստացման ժամանակներում ենք ապրում։

Պատգամավորը սոցցանցի իր էջում այս առնչությամբ գրել է․

«Լաչինը կլինի ԱՊՀ երկրների 2025 թվականի մշակութային մայրաքաղաքը։

Այս մասին հոկտեմբերի 8-ին, ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինը։

COP 29-ից հետո սա հերթական հարթակն է, ուր Ադրբեջանը ձգտելու է «փայլեցնել իր քաղաքակրթական դեմքը»՝         իրեն դիրքավորելով որպես «հազարամյակների մշակութային ժառանգության իրավահաջորդ»՝ այդպիսով կրկին հաստատելով իր դոմինանտ ներկայությունը Հարավային Կովկասում։

Սա անում է մի երկիր, ուր հայկակայն մշակութային հետքի վերացումն ու հայկակական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը դրված են պաշտոնական, պետական քաղաքականության հիմքերի վրա, մի երկիր, որն  զբաղված է պատմական զեղծարարությամբ, մի երկիր, որն էթնիկ զտմանը զուգահեռ՝ Արցախի օկուպացված տարածքներում մշակութային ցեղասպանություն է իրականացնում օրը ցերեկով։

Ադրբեջանի ձեռքերը բռնող չկա․ ՀՀ ղեկավարությունը՝ խեղճի, պարտվածի ու քաղաքական մուրացկանի բովանդակությամբ, դիվանագիտական լարախաղացությամբ (յալանչիությամբ) է զգաղված ու հնարավոր բոլոր քաղաքական մայրաքաղաքներն ու հարթակները ծառայեցնում է հեծանվաքշությանը կամ իր գաստրոնոմիական հետաքրքրություններին։

Սա քաղաքական, քաղաքակրթական, նաև մարդկային չտեսության, ազգային շահեր ուրացման, տհասի ու անտեսլականի վարքագիծ է։

Նիկոլ Փաշինյանն իր լռությամբ լեգիտիմացրել և շարունակում է լեգիտիմացնել Արցախի անեքսիան, էթնիկ զտումն ու մշակութային վանդալիզմը՝ հայկական հետքի ամբողջական վերացումը։

Ու ՀՀ դե ֆակտո ղեկավարի ծաղրանկարներն ու մեմերը զարդարում են միջազգային լրահոսը։

Ազգային ամոթի ու պարտության շարունակվող ժամանակը․․․

Հ․Գ․ Շուշիի Սրբ․Ղազանչեցոց եկեղեցու խեղված, մզկիթագմբեթ վերականգնումը․․․»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular