ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ի հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել «Հանրապետության Հրապարակ» կայարանի գետնանցումում սփյուռքահայերի կրպակները փակելու հարցով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել «Հանրապետության Հրապարակ» կայարանի գետնանցումում սփյուռքահայերի կրպակները փակելու հարցով: Երեկ հայտնի էր դարձել, որ տվյալ կայարանի գետնանցումում կրպակները փակում են, ինչ հետևանքով 10 անհատ ձեռներեց սփյուռքահայեր կմնան անգործ: Կապարակնքվել են կրպակների դռները, կրպակների աշխատակիցներն էլ պնդում են՝ Մետրոպոլիտենի հետ կնքած պայմանագիր ունեն, որ մինչև փետրվար-մարտ ամիսները կարող են դեռ աշխատել:

Tert.am-ը թեմայի հետ կապված հարցում է ուղարկել ՄԻՊ-ին, մեր հարցմանն ի պատասխան ՄԻՊ-ի աշխատակազմից պատասխանել են, որ հարցի առնչության որևէ դիմում չեն ստացել:

«Ձեր կողմից հիշատակված հարցի առնչության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որևէ դիմում չի ստացվել: Հիմք ընդունելով ԶԼՄ-ների հրապարակումները՝ Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Բանավոր կարգով քննարկում է տեղի ունեցել պետական իրավասու մարմնի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր գործողությունները կատարում է դատարանի կողմից տրամադրված կատարողական թերթի հիման վրա»,- պատասխանել են ՄԻՊ աշխատակազմից:

Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում Մետրոպոլիտենի խոսնակ Աննա Ասլանյանը հայտնել է, որ այս պահին դատարանում վարույթ կա, Մետրոպոլիտենը սպասում է՝ երբ դատական վճիռը կլինի, ըստ դատական վճռի կհասկանան՝ ով է մեղավոր, ով՝ ճիշտ:

«Տարիներ առաջ Մետրոպոլիտենը դիմել է քաղաքապետարան և քաղաքապետի որոշմամբ՝ այդ տարածքն անհատույց, որոշակի ժամկետով տրվել է Մետրոպոլիտենին: Տարածքը զբաղեցրել է «Դիադին» ընկերությունը: Անհատույց վարձակալման ժամկետը երբ լրացել է, Մետրոլոպոլիտենը դիմել է ընկերությանը, որ տարածքն ազատի: Մետրոպոլիտենը դիմել է  քաղաքապետին, քաղաքապետի որոշմամբ նորից երկարացվել է այդ ժամկետը, բայց Մետրոպոլիտենն առաջարկել է, որ ընկերությունը տարածքից դուրս գա»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular