ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԶՈւ-ն Կուրսկի մարզում երկու բնակավայր է ազատագրել․ ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական զորքերի «Հյուսիս» խմբավորումն ազատագրել է Կուրսկի մարզի Նովայա Սորոչինա և Պոկրովսկի բնակավայրերը: Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

««Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները շարունակել են հարձակողական գործողությունների իրականացումը, որոնց ընթացքում ազատագրել են Նովայա Սորոչինա և Պոկրովսկի բնակավայրերը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, «Հյուսիս» խմբավորման մարտիկները Դարյինոյի, Լյուբիմովկայի, Նովի Պուտի և Պլեխովոյի հատվածներում պարտության են մատնել ուկրաինական տասը բրիգադների կազմավորումներին։ Նրանք նաև երկու հարձակում են հետ մղել Լյուբիմովկա և Պլեխովո բնակավայրերի ուղղությամբ, ինչի արդյունքում Ուկրաինայի զինված ուժերը շուրջ 20 մարդ են կորցրել (սպանված և վիրավոր)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular