ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … չմշկավազք մարզաձև

ՖՈՏՈ

Չմշկավազքը դիտարժան սպորտաձև է, կարելի է կլանված հետևել, թե ինչպես են մարզիկները «թռչում» սառույցի վրայով մրցելով միայն մեկ արժանի հակառակորդի՝ քամու հետ: Որքա՞ն ժամանակ առաջ են մարդիկ սկսել արագությամբ հաղթահարել տարածությունները չմուշկներով: Չմշկավազքը, ինչպես և յուրաքանչյուր սպորտաձև, ունի իր հատուկ պատմությունը։

Չմշկավազքը համարվում է մարդու կողմից հորինված առաջին մարզաձևերից մեկը։ Նրանից ավելի հին են, հավանաբար, ատլետիկան և ըմբշամարտը, որոնք մեծ հարգանք են վայելել հույների և հռոմեացիների կողմից և հայտնի են մ.թ.ա. 776 թվականից: Օդեսայի թանգարաններից մեկում պահվում են մոտավորապես 3200 տարեկան չմուշկներ: Դրանք օգտագործվել են հյուսիսային սևծովյան տարածաշրջանի բնակիչների՝ կիմերացիների կողմից։ Առաջին գրավոր տեղեկությունը չմուշկների մասին հայտնվել է դեռևս 1174 թվականին։ Ստեֆանիուս անունով Քենթերբերիի վանականն է գրել այդ հրաշալի սարքի մասին իր «Լոնդոն ազնվական քաղաքի տարեգրությունը» աշխատության մեջ։ Բացի դա չմուշկները և դրանց վրա իրական սահելը կարելի է տեսնել 1380 թվականով թվագրվող մի նկարում:

1604 թվականին տարեգրությունները խոսում են Էդինբուրգում չմշկասահքի առաջին ակումբի հայտնվելու մասին։ Նշենք, որ չմշկասահքի «ծիլերը»՝ կարտոֆիլի հետ միասին, Հոլանդիայից Ռուսաստան է տարել Պետրոս Առաջինը։ Սակայն նրա մահից հետո այդ «նախագիծը» փակվել է։

Չմշկավազքը որպես մրցում կամ կարելի է ասել ընկերական հանդիպում առաջին անգամ տեղի է ունեցել 1763 թվականին: Մրցել են երկու թիմ՝ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից։ Այդ մրցույթը չի ունեցել կոնկրետ կանոններ կամ կանոնակարգեր։ Գործել է «ով է ավելի արագ» սկզբունքը։ Կանոնները ձևակերպվել և տպագրվել են Անգլիայում միայն այդ մրցույթից 9 տարի անց։ 19-րդ դարի 30-ականներին ամբողջ աշխարհում՝ սկսած ԱՄՆ-ից և վերջացրած Ռուսաստանով, սկսել են ի հայտ գալ չմշկասահքի սահադաշտեր։ Հենց այդ ժամանակ էլ Ռուսաստանի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Սանկտ Պետերբուրգը և Մոսկվան, սկսել են հայտնվել սահադաշտեր, որոնք բաց են եղել բոլոր ցանկացողների համար:

1889 թվականին Ամստերդամում տեղի է ունեցել չմշկավազքի ամենանշանակալի իրադարձությունը՝ աշխարհի առաջին առաջնությունը։ Այն, սակայն, եղել է ոչ պաշտոնական։ Դրանից հետո՝ 1892 թվականին նորաստեղծ Միջազգային չմշկավազքի միությունն այդ մարզաձևին տվել է պրոֆեսիոնալ մրցույթի կարգավիճակ։ Հետագայում սկսել են աշխարհի առաջնություններ անցկացնել ամեն տարի և դա շարունակվում է նույնիսկ մեր օրերին։ Չմշկավազքի միջազգային ֆեդերացիան վերահսկում է մրցույթների հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը։

1924 թվականին այդ մարզաձևը ներառվել է տղամարդկանց ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում, իսկ 1960 թվականից մտցվել է նաև կանանց չմշկավազքը։ Չմշկավազքի մրցումներն անցկացվել են չորս դիսցիպլինաներում՝ 500, 1500, 5000, 10000 մետր չմշկավազք և բազմամարտ: Այժմ Օլիմպիական խաղերում առկա են 500, 1000, 1500, 3000, 5000, 10000 մետր տղամարդկանց համար, և 500, 1000, 1500, 3000 մետր կանանց համար։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular