ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այնպես չէ, որ կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ, բայց տաշտակն ամեն դեպքում ճաքել է. պանրագործների միության նախագահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կաթի արտադրությունը Հայաստանում բարեփոխումների կարիք ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը՝  խոսելով պանրագործության ոլորտի զարգացման հեռանկարներից:

«Ավելի քան 10 տարի անիվը տեղից չի շարժվում, մենք չենք կարող խոսել պանրագործության ոլորտի հեռանկարների մասին, քանի դեռ ունենք խնդիր՝ կապված հումքի հետ: Այնպես չէ, որ Հայաստանում բացարձակապես հումք չկա և կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ, բայց տաշտակն ամեն դեպքում ճաքել է, մենք ունենք ոլորտը զարգացնելու, կարգավորելու խնդիր»,- նշեց Արմեն Գիգոյանը՝ հավելելով, որ կաթի արտադրությունում ամեն ինչ` սկսած անասունի կերակրումից, արոտավայրերից, բարձիթողի վիճակում է եղել,  արդյունքում, ըստ նրա, կովի տարեկան կաթնատվությունը 2000 կգ-ի չի հասնում:

Արմեն Գիգոյանը նշեց նաև, որ պաշտոնական տվյալներով հանրապետությունում գրանցված է 168 հազար ֆերմեր, ինչը միության նախագահը համարում է «աբսուրդ»: «Ամբողջ Եվրոպայում երևի այդքան ֆերմեր չի լինի: Մեզ մոտ անասնապահ գյուղացուն համարում են ֆերմեր, ինչը սխալ է»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ կարևոր է և օրակարգային ֆերմերային տնտեսությունների ինստիտուտի ձևավորումը, որի շնորհիվ հնարավոր կլինի արտադրել մաքուր և որակյալ կաթ:

Պանրագործների միության նախագահը կարծում է, որ եթե ունենանք բարձր որակի կաթ, ապա կկարողանան ոչ միայն ավելացնել արտադրության, այլև արտահանման ծավալները:
Արմեն Գիգոյանը նշեց նաև, որ արտահանումների դինամիկան աճել է, սակայն պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի հայկական պանիրը հիմնականում արտահանվի ոչ միայն Ռուսաստան, այլև եվրոպական երկրներ, ԱՄՆ:

Նրա խոսքերով՝ գյուղատնտեսության նախարարության և արտադրողների հետ համատեղ աշխատանքի արդյունքում խնդիրները կարող են լուծել, պարզապես դրա համար հարկավոր է կամք և ժամանակ: «Ֆունդամենտալ խնդիրներ են, որոնք հրատապ լուծման կարիք ունեն»,- ասաց Արմեն Գիգոյանը:

Աղբյուր` Panorama.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular