ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի՛ հավատացեք համացանցում շրջանառվող գայթակղիչ առաջարկներին․ ՆԳՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ-ն հրապարակում է արել՝ հետևյալ բովանդակությամբ․

««Ուղղակի խաբվել եմ, հետո եմ հասկացել, որ դա խաբեություն է». այսպես չկասկածելով, որ սոցիալական ցանցերից մեկում շրջանառվող տեղեկությունը խաբեություն է, քաղաքացին տրվել էր գայթակղությանը, նույնիսկ վճարել 600 հազար դրամ:

Խարդախների ծուղակում հայտնված քաղաքացին մոտ մեկ ամիս առաջ էր «Տիկ-Տոկ» սոցիալական ցանցում տեսել վարորդական իրավունքի վկայականի ստացման վերաբերյալ գովազդը։ Նրան հետաքրքրել էր առաջարկը և որոշել իր և կնոջ համար վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել։

«Ինքը Տելեգրամյան ալիքի հասցեն տվել է, կապվել եմ հետը, զանգել եմ, օր ու ժամ է նշանակել, ասել է՝ հերթագրում եմ քեզ, սեպտեմբերի 12-ին կգնաս Էրեբունի՝ մռու: Գնացել եմ, զանգել եմ իրեն, ասել է՝ հեթագրման համար կտրոն քաշի: Քաշել եմ, հետո ասել է քո ու կնոջդ հետախոսի համարները, կտրոնների համարները ու սոցիալական քարտի թվերը գրի, նկարի ուղարկի, էսա քեզ հաղորդագրություն կգա, կոդ կգա, ես էլ միամտաբար ուղարկել եմ»,-ասում է քաղաքացին։

Այսպես կոչված՝ օգտատերը քաղաքացուն կայքի միջոցով ուղարկել էր նրա և կնոջ վարորդական իրավունքի վկայականները՝ լուսանկարով, ստորագրությամբ և տրման ամսաթվով։

«Մինչ այդ ցույց էր տվել վարորդական վկայականի տեսքը: Այդքանը տեսնելով՝ հավատացել ու վճարել եմ յուրաքանչյուրիս համար 300 հազար դրամ»,-ասում է քաղաքացին։

Այս ամենից հետո տուժողը չի կարողացել կապ հաստատել օգտատիրոջ հետ, իսկ որոշ ժամանակ անց նաև ջնջվել է նրա հետ գրագրությունը։

Հոկտեմբերի 5-ի առավոտյան տուժողն այս մասին հաղորդում ներկայացրեց ոստիկանության Կենտրոնական բաժնում։

Խարդախության ներկայացվող դեպքը վստահաբար եզակի չէ։ Խաբեության զոհ են դառնում մարդիկ, որոնք սոցիալական մեդիայում (և ինչու միայն) շրջանառվող ցանկացած տեղեկատվության հավատում են անվերապահորեն, տրվում գայթակղիչ առաջարկներին, հաճախ լավ գիտակցելով, որ շրջանցում են օրենքը և օրինականությունը։

Հարգելի՛ քաղաքացիներ, լինենք օրինապահ և օրինահարգ, նաև՝ անպայման մեդիագրագետ. սոցիալական ցանցերում առկա տեղեկատվական հոսքերը բերում են նաև ապատեղեկատվության ահռելի քանակ։ Մի՛ հավատացեք համացանցում շրջանառվող կասկածելի և գայթակղիչ առաջարկներին, որ չդառնաք խարդախության զոհ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular