ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիոնել Մեսսիի եղբայրն այցելել է Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր

ՍՊՈՐՏ

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի եղբայր և Leo Messi Management-ի տնօրեն Ռոդրիգո Մեսսին այցելել է Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր՝ Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ մակագրված հենց Մեսսիի կողմից։ Այս մասին հայտնում է Թումոյի «Ֆեյսբուք»-ի էջը։

Նրան ուղեկցել է Ռազմիկ Հովակիմյանը՝ տեխնոլոգիական ձեռներեց և Play Time Ventures-ի հիմնադիր։ Հյուրերը ծանոթացել են Թումոյի կրթական մոդելին և պատանիներին՝ տեխնոլոգիաների աշխարհում հաջողության հասնելու ոգեշնչման գաղտնիքներին։

«Թումոն փոփոխության խթան է։ Դուք ստեղծում եք նախադեպը չունեցող հնարավորություններ երիտասարդների համար»,- նշել է Ռոդրիգոն՝ անդրադառնալով Թումոյի համաշխարհային առաքելությանը։

Time Ventures-ը Մեսսի ընտանիքի հետ միասին ստեղծված ընկերություն է, որը ներդրումներ է կատարում սպորտի և տեխնոլոգիաների ոլորտներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular