ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մամ, այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում»․․․ մոր ականջներում դեռ զրնգում է որդու ձայնը

ՖՈՏՈ

Իննայի ականջի մեջ շարունակ հնչում է որդու՝ Մարատի խոսքերը․ «Մամա, քեզ շատ եմ կարոտել, իմացիր, որ այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում ու ինչ էլ լինի՝ մի՛շտ սիրելու եմ քեզ»։ 

Մարատ Գևորգյանն ընդամենը 3 ամսվա ծառայող էր, երբ Ադրբեջանը պատերազմ հայտարարեց Արցախի դեմ։ Դա վերջին ու ճակատագրական կռիվն էր, որ տվեցին բանակը, աշխարհազորն ու պաշարման մեջ հայտնված ժողովուրդը։

«Ու չնայած նորակոչիկ էր, իրենց էլ «ՑՕՐ» զորամասից տեղափոխեցին դիրքեր։ Հրետակոծությունը չէր դադարում, իսկ ես շարունակ աղոթում էի Մարատի ու մեր անմեղ երեխաների համար։ Պատերազմն ավարտվեց հաջորդ օրը, լուր հասավ, որ Մարատը ողջ է։ Այդքան ցավի ու տառապանքի, զոհերի, վիրավորների, ներքին տեղահանվածների ու անգամ Արցախը հայաթափելու ֆոնին, դա իմ ստացած ամենացանկալի լուրն էր»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Իննան։ 

Որդու մասին խոսելիս մայրն անընդհատ հեկեկում է, անցյալով չի խոսում։ Տղան միշտ ներկա է։ Իննայի 4 երեխաներից Մարատը 3-րդն է։

«Ցանկացած հարցով ես միշտ խորհրդակցում էի Մարատի հետ։ Չնայած 18 տարեկան էր, ծանրակշիռ խոսք ու միտք ուներ»։

Սեպտեմբերի 23-ին Մարատը տուն է հասել։ Արթուրի և Իննայի ընտանիքը մյուս հայրենակիցների պես հավաքել է անհրաժեշտ իրերը, որ ճանապարհի խցանումները փոքր ինչ թեթևանա, իրենք էլ ճանապարհվեն։ Մայրը պատմում է, որ սեպտեմբերի 25-ին Մարատն իր մորաքրոջ որդու՝ Գարիկի և ընկերների հետ քաղաքում էր, հետո միացել են վառելիքի պակասից խուճապի մեջ հայտնված մարդկանց հոսքին ու հասել Հայկազով։ 

«Ես նույնիսկ չգիտեի, որ Մարատը Հայկազովում է։ Երեկոյան, երբ ասացին՝ պայթյուն է եղել, սկսեցինք անհանգստանալ։ Այդ ժամանակ կապի խնդիր կար, բայց Մարատը զանգեց․ «մամա, պայթյուն է եղել, բոլորը վառվել են, ես այրվածքներ եմ ստացել․․․» ու կապն ընդհատվեց։ Չգիտեինք, թե որ հիվանդանոցում է, հետ զանգեցինք, պատասխանող չկար։ Ավելի ուշ մի անծանոթ տղա պատասխանեց, որ Մարատին իր մեքենայով տեղափոխել է խաղաղապահների կենտրոնակայանի հոսպիտալ, հեռախոսը մնացել էր իր մոտ։ Այնքան մեղավոր էր զգում կատարվածից ու այնպես էր ճչում։ Գիտեր, որ մաման տանջվում ա, գիտեր, որ ինձ պատեպատ եմ տալիս, զանգել է բուժքրոջ հեռախոսով, վստահեցնում էր, որ լավ է, որ այրվածքներ է ստացել, բայց լավ կլինի»,- հիշում է մայրը։ 

Սեպտեմբերի 26-ին այրվածքներ ստացած հարյուրավոր քաղաքացիների հետ Մարատը ևս ուղղաթիռով տեղափոխվեց Հայաստան։ Բուժում էր ստանում Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում։

«Քրոջս աղջիկը այդ հիվանդանոցում էր աշխատում։ Առաջարկել է, որ նկարի ուղարկի ինձ, չի թողել, ասել է՝ «չեմ ուզում՝ մաման ինձ էս վիճակում տեսնի, սիրտը չի դիմանա»։ Զանգում էր հիվանդանոցից, բոլորի հետ խոսում, այնպես կարոտած ու վերջում միշտ ասում էր՝ «հեռախոսը տվեք մամային»։ Մահանալուց առաջ զանգեց, երևի ամբողջ ուժերը հավաքել է, որ կարողանա իմ հանդեպ ունեցած իր սերն արտահայտել․ «մամա, քեզ շատ եմ կարոտել, իմացիր, որ այս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում ու ինչ էլ լինի՝ մի՛շտ սիրելու եմ քեզ»։ Այդ ձայնը մինչև հիմա ականջներիս մեջ է։ Նա երբեք չէր ասել, որ սիրում է, որովհետև ծնողի հանդեպ սերը բառերով չէր չափում, այլ հարգանքով, վերաբերմունքով։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, սիրտը կանգ առավ»,- արտասվում է Իննան։ 

Մարատը հուղարկավորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Մի քանի օր անց հիվանդանոցում մահացավ նաև մորաքրոջ որդին՝ Գարիկը։ 

Մարատը մնաց իր պարզության մեջ․ հավերժ զինվոր՝ հավերժ 18 տարեկան։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular