ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» կվերադարձվի առողջապահության նախարարությանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 20172020 թվականների ծրագրի մասին» օրենքում, մասնավորաբար՝ առաջարկվում է մասնավորեցման ծրագրից հանել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունը: Նշվում է, որ 2017թ.-ին «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն կառավարության որոշմամբ առողջապահության նախարարության ենթակայությունից տեղափոխվեց պետական գույքի կառավարման ենթակայության ներքո: 2017 թ.ից մինչ այժմ բժշկական կենտրոնում չի կատարվել ոչ մի ներդրում՝ սարքավորումները ամբողջությամբ գտնվում են մաշված վիճակում, չի գնվել ոչ մի նոր սարքավորում: Եղած սարքավորումները բժշկական կենտրոնն իր սուղ միջոցներով վերանորոգում է և շահագործում:

Ինչ վերաբերում է մասնագետներին, ապա լավագույնները հեռացել են և հեռանում են՝ պատճառաբանելով, որ բժշկական կենտրոնը վաճառվում է և ապագա չեն տեսնում: Հետևաբար՝ բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելը և առողջապահության նախարարություն տեղափոխելը հնարավորություն կտա պահպանել և զարգացնել կենտրոնի աշխատանքները: Արդյունքում մշակվել է այս նախագիծը: Պետական բյուջեի միջոցների հաշվին առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվում են վերակառուցման, առանձին կցակառույցների կառուցման աշխատանքներ: Այդ իսկ պատճառով բժշկական կազմակերպությունը ներկայումս տեղակայված է «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Բաբաջանյան 21 հասցեում գտնվող մասնաշենքում՝ վարձակալական հիմունքներով: Ընդ որում, Բժշկական կազմակերպության ֆինանսական վատթար վիճակից ելնելով, ՀՀ պետական բյուջեից բժշկական կենտրոնին հատկացվում է 13,700.0 հազ դրամ վարձավճար փոխհատուցելու նպատակով:

Բացի այդ զբաղեցրած մասնաշենքը հարմարեցված չէ Բժշկական կենտրոնի կարիքներին՝ գործունեության տեսակի առանձնահատկությունից ելնելով, ինչպես նաև մասնաշենքը կարիք ունի վերանորոգման: Մինչդեռ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում» առկա բաժանմունքները համապատասխանում են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» ծավալման և բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պայմաններով: Հետևաբար, նախատեսվում է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» առողջապահության նախարարությանը հանձնելուց հետո այնտեղ տեղակայել «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular