ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային հպարտության տրիբունալի որոշումը` լակմուսի թուղթ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ ամիսներ առաջ արած առաջարկությունը «միս ու արյուն» է ստացել։ Համանուն կուսակցության առաջին հիմնադիր համագումարում՝ ապրիլի 5-ին, Արշակ Կարապետյանը հայտարարել էր Ազգային հպարտության տրիբունալ ստեղծելու մտադրության մասին։ Այդ տրիբունալը պետք է աշխատեր ներկայացուցչական կազմով, մասնագետ իրավաբաններով, տարբեր երկրների հայտնի հայազգի մասնագետներով և հրապարակեր իրավական մի փաստաթուղթ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած թիմի կատարած հանցագործությունների վերաբերյալ։

Ազգային հպարտության տրիբունալն, ի վերջո, սեպտեմբերի 25-ին հրապարակել է իր որոշումը, որը ներկայացրել է Արշակ Կարապետյանը։ Տրիբունալը, քննելով ՀՀ քաղաքացիների դիմումները, մանրակրկիտ զննելով բերված բոլոր փաստարկները, հայտնաբերված փաստերի հիման վրա համակողմանի վերլուծելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործունեությունը իշխանությանը գալուց ի վեր, պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին։ «Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալն ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման։ Վերջին անգամ նման իրադարձություններ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության ժամանակ։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոպիտ կերպով խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Թաքուն, առանց հանրաքվեի և ժողովրդի համաձայնության որոշեց հայկական բուն հողերը փոխանցել Ադրբեջանին և իրագործեց այս որոշումը՝ Արևմուտքի հավանությունը ստացած Բաքվի և Անկարայի աջակցությամբ»,- նշվում է Ազգային հպարտության տրիբունալի որոշման մեջ։ Որոշումն առանձնահատուկ կանգ է առնում ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտումների վրա, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, փաստում, որ միանգամից մի քանի առանցքային հոդվածներ են խախտվել գործող իշխանության և նրա պարագլխի կողմից։ Ազգային հպարտության տրիբունալը հիմնավորում է՝ Փաշինյանը ոչ միայն դավաճանություն է արել, այլև խախտել Սահմանադրությունը թե՛ Արցախի հայաթափման, թե՛ Ադրբեջանի հետ կեղծ սահմանազատման գործընթաց իրականացնելու հարցերում։

«Արդյունքում, առանց հայ ժողովրդի համաձայնության և առանց հանրաքվեի, մեղադրյալը թշնամուն զիջեց ռազմավարական նշանակություն ունեցող հողեր՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Սա լուրջ վնաս է հասցրել մեր երկրի պաշտպանունակությանը։ Նույնանման քայլեր են նախապատրաստվում նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Ադրբեջանին սահմանակից այլ հատվածներում»,- նշում է Ազգային հպարտության տրիբունալը։

Ազգային հպարտության տրիբունալն արձանագրում է՝ Փաշինյանը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հիմքեր է նախապատրաստում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջով և որպեսզի արդարացնի ու օրինականացնի իր կատարած հանցագործությունները։ Փաստարկները ներկայացնելով՝ տրիբունալն առաջարկում է հայտնել Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք, զրկել նրան հայ համարվելու իրավունքից, զրկել նրան համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից, զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից, կոչ անել վարչապետին կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ, կոչ անել բոլորին, ովքեր իրենց համարում են Հայաստանի քաղաքացի և հայրենասեր, հանրային և այլ միջոցառումների, ինչպես նաև Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ դրսևորել իրենց դիրքորոշումը՝ երես թեքելով նրանից։

Փաշինյանը, իհարկե, ապաշխարելու որևէ միտք չունի։ Նրանից, մեղմ ասած, բարոյականություն ակնկալելու հիմքեր էլ չկան։ Գնդակն այսօր հայ ժողովրդի ներկայացուցիչների դաշտում է։ Կկանգնե՞ն նրանք, արդյոք, Արշակ Կարապետյանի կողքին, ի կատար կածե՞ն տրիբունալի կայացրած որոշումը, թե՞ կնախընտրեն անարժանապատիվ կեցվածքը, կոմֆորմիզմը, կհամակերպվե՞ն օրվա իշխանությունների դավաճանության, հայության հիմքերը խարխլելու գործողությունների հետ, թե՞ ոտքի կկանգնեն Հայաստանը թշնամուց և նրա կամակատարներից փրկելու համար։ Այս որոշումը, ինչ-որ տեղ, հասարակության համար լակմուսի թղթի դեր կարող է ունենալ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular