ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր. «Փաստինֆո»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի դպրոցում այսօր հանկարծամահ եղած 10-րդ դասարանի Դավիթը մինչ այս որևէ առողջական խնդիր չի ունեցել։ «Փաստինֆոյի» հետ զրույցում դպրոցի տնօրեն Երազիկ Մեսրոպյանն ասել է, որ տղան դպրոցի լավագույն աշակերտներից էր։

«Բոլորս շատ վատ վիճակում ենք այս պահին, լավ սովորող երեխա էր, հայոց պատմություն առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր։ Բոլորիս համար այս մահն անհասկանալի է, ոչ հարկած է ստացել, ոչ էլ ֆիզիկական լարվածություն է եղել։ Ուղղակի կանգնած տեղը ընկել է ֆիզկուլտուրայի ժամին։ Բոլոր հարցերի պատասխանը դատաբժշկական փորձաքննությունը կարող է տալ»։

Արագածոտնի մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Գալուստ Թադեւոսյանն էլ «Փաստինֆոյին» հայտնել է, որ վաղը դատաբշկական փորձաքննության պատասխանը կլինի։

«Դասընկերներն ասում են, որ էներգետիկների նկատմամբ սեր է ունեցել ու հաճախ է օգտագործել, որքանով կարող էր դա պատճառը լինել՝ չգիտեմ։

Ֆիզկուլտուրայից առաջ մայրենի, մաթեմատիկա առարկաներն են եղել, նորմալ նստել է դասին, իսկ ֆիզկուլտուրայի դասաժամին պատրաստվել են բասկետբոլ խաղալ, բայց դեռ խաղը չսկսած՝ կանգնած տեղն ընկել է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular