«Սրբազան շարժումը» գնում է ինքնաոչնչացման ճանապարհով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Սրբազան շարժումը» մարում է օրեցօր, գնում ինքնաոչնչացման ճանապարհով։ Միգուցե, հենց դա էլ դրականն է, նոր հնարավորություն կբացվի ավելի ընդունակ և կարող ընդդիմադիր ուժերի համար։
Երեկ Գալստանյանը նոր հանրահավաք էր նախաձեռնել Հանրապետության հրապարակում։ Եթե հոկտեմբերի 2-ին մասնակցել էր 1905 մարդ, ապա երեկվա մասնակիցների թիվն ավելի պակաս էր, ըստ որոշ ԶԼՄ-ների հաշվարկների՝ մոտ 1300 մարդ։ Ընդդիմության առաջնորդն ու մյուս բանախոսները կրկին որևէ հստակ բովանդակային խոսք չեն ասել, իշխանության հասցեին արդեն հայտնի ու չարչրկված հեռոտարաբանությունն են կիրառել, վերջում էլ փորքաթիվ խմբով երթ են արել Սահմանադրական դատարան։ Կիրակի երեկոյան, երբ ՍԴ-ում ոչ ոք չի եղել։
Ընդդիմադիրները նաև կարճ ժամանակով փակել են Բաղրամյան պողոտան, ապա բացել են՝ դա ներկայացնելով որպես իրենց հաղթանակ։ Ինչպիսի հաղթանակ որ ներկայացնում էին Հանրային հեռուստատեսություն այցելելն ու ուղիղ եթերում 12 րոպեանոց ուղերձ հղելը։ Այս տեմպերով ընդդիմադիր շարժումն արդեն կարճ ժամանակ անց մարելու և փոշիանալու է, դրա առաջնորդներին էլ հանրությունը մոռացության է մատնելու։
Միգուցե, հերթական ընդդիմադիր շարժման մարումը նոր ալիքի սկիզբը դառնա, այլապես նախորդների պես նպաստելու է Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրապնդմանը։
Նանե Հովսեփյան