ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը փորձարկել է ատոմային զենք և Հայաստանում երկրաշարժ առաջացրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ սեյսմոլոգները երկրաշարժ են գրանցել Իրանի հետ սահմանին, որի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 4,6 բալ, գրում է avia.pro-ն։ Միջադեպն անմիջապես գրավել է համաշխարհային ու տարածաշրջանային լրատվամիջոցների ուշադրությունը բուռն քննարկումների ու շահարկումների պատճառ դառնալով։ Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ ցնցումների պատճառը կարող էր լինել միջուկային զենքի փորձարկումը:

Թեև Իրանի իշխանությունների կողմից պաշտոնական հաստատում չկա, բայց միջուկային փորձարկման հնարավորության մասին լուրերը շարունակում են տարածվել։ Որոշ աղբյուրների համաձայն սեյսմիկ ակտիվության նշանների հայտնաբերումը համընկել է իրանցի զինվորականների փորձարկումների հետ։ Հենց դա էլ կասկածներ է առաջացրել, որ Իրանն աշխատում է նոր տեսակի զենքի, այդ թվում միջուկային զենքի հետ։

Երկար ժամանակ Իրանը, որն իր միջուկային ծրագրի շուրջ միջազգային բուռն քննության առարկա է դարձել, բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Միևնույն ժամանակ, ըստ որոշ լրատվամիջոցների, հաշվի առնելով գրանցված սեյսմիկ ակտիվության տեղայնությունը և դրա առաջացման համեմատաբար փոքր խորությունը, դա կարող է համեմատելի լինել ստորգետնյա միջուկային պայթյունի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular