ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհում կառաջանա նոր ամենափոքր պետությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոլորակի ամենափոքր պետությունը շուտով կարող է դառնալ Բեկթաշիների միաբանության ինքնիշխան պետությունը, գրում է Gismeteo.ru-ն: Այն կտեղակայվի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում 10 հեկտար տարածքի վրա։ Վատիկանից չորս անգամ փոքր այդ հողատարածքը կունենա իր վարչակազմը, սահմաններն ու անձնագրերը, բայց չի ունենա բանակ կամ սեփական դատական ​​համակարգ։

Բեկթաշիները սուֆիական օրդենի անդամներ են, որը հիմնադրվել է 13-րդ դարում Անատոլիայում (ներկայիս Թուրքիա): Նրանց կրոնը իսլամի ամենաազատական ​​ճյուղերից մեկն է, այդ իսկ պատճառով նրանք հաճախ են ենթարկվել հալածանքների: Բեկթաշների պետության նպատակը իսլամի հանդուրժողական տարբերակի հանրահռչակումն է։ Այնտեղ նրանց թույլ կտան ալկոհոլ խմել, ցանկացած հագուստ կրել, և խիստ կանոններ չեն լինի։

Նոր երկիրը կզբաղեցնի մի քանի թաղամասեր Տիրանայի արևելքում, որոնք ներկայումս պատկանում են այդ օրդենին։ Երկիրը կղեկավարի Դերվիշ Բաբա Մոնդին՝օրդենի ներկայիս հոգևոր առաջնորդը։ Նա հույս ունի, որ արևմտյան երկրները կճանաչեն Բեքթաշ պետության անկախությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular