Իրանը կշարունակի աջակցել դիմադրության ուժերին և ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի դեմ․ Աբաս Արաղչի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտգործնախարարը, որն այս օրերին այցելել է Լիբանան և Սիրիա, նախազգուշացրել է, որ Թեհրանը կշարունակի աջակցել դիմադրության ուժերին։
«Իմ այցը Դամասկոս և Բեյրութ ազդակ է, որ Իրանը ցանկացած պարագայում կշարունակի օգնել դիմադրության ուժերին՝ Իսրայելի դեմ պայքարում»,- մասնավորապես, ասել է Աբաս Արաղչին։
Նա նաև նշել է՝ Իրանը ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի դեմ։
«Մեր պատասխանը Իսրայելի ցանկացած ագրեսիային կլինի ավելի ուժեղ, քան եղել է մինչ այս և ավելի լայնածավալ»,- Արաղչիի խոսքերն է մեջբերել Mehr գործակալությունը։