ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


47 հազար դոլար Դիլիջանում համերգի համար, երբ քաղաքի փողոցները քարուքանդ են, կոյուղու համակարգն ու աղբահանությունը՝ վատ վիճակում, շենքերից մեկն էլ՝ թեքված․ Ոսկան Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Ոսկան Սարգսյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանից ու գրել․

«Այսօր՝ հոկտեմբերի 5-ին նշվում է Դիլիջանի օրը։ Այդ նպատակով մեծ համերգ է կազմակերպվելու, ելույթ են ունենալու Իվետա Մուկուչյանը, Սևակ Ամրոյանը, լինելու են  դիջեյներ, համույթներ։ Սեպտեմբերի 13-ին համայնքի ավագանին որոշել է 2024 թ. հոկտեմբերի 5-ին Դիլիջանի 480 ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման համար հատկացնել 18 միլիոն 360 հազար 600 դրամ, որը համարժեք է մոտ 47 հազար դոլարին։  

Դիլիջան քաղաքի շատ փողոցներ փոսառատ, քարուքանդ են, բանուկ Սայաթ-Նովա փողոցն ընդհանրապես մայթեր չունի, հետիոտները հայտնվում են ավտոմեքենաների առաջ, Դիլիջանում շատ են աղբակույտերը, քաղաքի բազմաբնակարան բազում շենքեր կոյուղու համակարգի անսարքության պատճառով վատթար վիճակում են, բազմահարկ շենքերից մեկը սպառնալից կերպով թեքված է, իսկ Դիլիջանի համայնքապետարանը ու ավագանին 47 հազար դոլարին համարժեք գումար են հատկացրել Դիլիջանի 480-ամյակը նշելու համար։

Լուսանկարում պատկերված փողոցը քաղաքի ամենակենտրոնում է, հայտնի «Միմինո» արձանախմբին հարակից տարածքում։

Նշենք, որ այսօր Դիլիջանի ՔՊ-ական քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ծավալուն շնորհավորակաան ուղերձ էր հրապարակել Դիլիջանի հիմնադրման օրվա կապակցությամբ, որում նշել էր․ «Մեր նպատակը պարզ է՝ ունենալ ժամանակակից, բարեկեցիկ և նոր նվաճումներ գրանցող քաղաք»։ Համայնքի ՔՊ-ական ղեկավարը «մտածել էր» նաև ապագայի  մասին ու ուղերձում գրել էր նաև․ «Ինձ համար կարևոր է, թե ինչպիսի քաղաք ենք մենք ժառանգելու մեր հաջորդներին»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular