ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակի թեմի առաջնորդը կռիվ է գցել ընդդիմության շարքերում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին հարցազրույցը կրկին կրքեր է բորբոքել ընդդիմադիր շարժման շարքերում։ Աջապահյանը հայտարարել է, թե երկրորդ և երրորդ նախագահները պետք է հեռանան. Բագրատ Սրբազանի անհաջողության պատճառն իրենք են։ «Պիտի լինի նոր «Հանրապետական» կուսակցություն, թող «Հանրապետական» կուսակցությունը 40 կտորի բաժանվի, ոչ մի վնաս չկա դրանից հայ ժողովրդին, արդեն իրենց գոյությունն է, որ բերեց այս աղետին»,-ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ եթե նախկին նախագահները քաղաքական ասպարեզից հեռանան, պայքարը անպայման կհաջողվի։

Շիրակի թեմի առաջնորդի կարծիքով՝ մայիսյան հրապարակը լեփ-լեցուն էր, քանի որ Բագրատ Սրբազանը քաղաքական ուժերի հետ չէր նույնացվում։ Վերջին հանրահավաքից օրեր առաջ շարժման առաջնորդը խորհրդարան էր գնացել, հանդիպել ընդդիմադիր խմբակցություններին, այնտեղ էլ լրագրողներին ասել, որ երկրորդ ու երրորդ նախագահների հետ փակ հանդիպում է ունեցել։ «Այդ մարդիկ իրենց քաղաքական ներգրավվածությամբ խանգարում են Բագրատ Սրբազանին»,- նշել էր Շիրակի թեմի առաջնորդը։

Կարելի է համաձայնվել, կամ չհամաձայնվել նրա կարծիքի հետ, հազար ու մի փաստարկ բերել՝ հերքելու կամ հաստատելու նրա խոսքերը, բայց Շիրակի թեմի առաջնորդին թիրախավորելու այն կեղտոտ գործընթացը, որ սկսվել է նրա հարցազրույցից հետո, իսկապես անթույլատրելի է։

Մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանին են մեղադրում Հայ առաքելական եկեղեցու ու նրա սպասավորների դեմ արշավ իրականացնելու մեջ, երեկվանից իրենք ոչ պակաս փնթի արշավ են սկսել եկեղեցու ազդեցիկ հայրերից մեկի դեմ՝ լի վիրավորանքներով։ Ի վերջո, քաղաքական կռապաշտությունն է, որ աղետներ է բերել Հայաստանին։ Հարկավոր է քննարկել, քաղաքական միտք գեներացնել, հասկանալ խնդիրները, դրանց լուծման ուղիները, այլ ոչ ընդդիմախոսին, սեփական կուսակցապետին քննադատողին ցեխին հավասարեցնել։ Դրանով վնասում են ոչ թե Սրբազան Հորը, այլև իրենք իրենց։ 

Մարգարիտա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular