Ադրբեջանի ճիշտ ընթացքը. Բաքուն գնում է չին-պակիստանյան կործանիչներ և ձգտում է միանալ BRICS-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի ռազմաօդային ուժերը ստացել են JF-17C Block III Thunder կործանիչների խմբաքանակ, որոնք համատեղ հավաքել են Պակիստանի ավիացիոն համալիրը և չինական Chengdu ընկերությունը։ Ադրբեջանի և Պակիստանի միջև ինքնաթիռների գնման պայմանագրի արժեքը կազմել է մոտ 1,6 մլրդ դոլար, գրում է topcor.ru-ն։
Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում անձամբ է փորձարկել նոր կործանիչների նստատեղերի հարմարավետությունը, որոնք փոխարինելու են հնացած ՄիԳ-25-երին։
Ըստ ԶԼՄ-ների Բաքուն ձեռք է բերել 24 միավոր JF-17C Block III-ներ։ Այնուամենայնիվ, մի շարք փորձագետներ կարծում են, որ ելնելով մեկ կործանիչի 25 մլն դոլար արժեքից, կարելի է խոսել Ադրբեջանի կողմից մինչև 60 նման ինքնաթիռ գնելու մասին։ Դրան զուգահեռ Ադրբեջանը արդիականացնում է իր տանկային պարկը, որը բաղկացած է թարմացված T-72-ներից։ Պայմանագրեր են կնքվել նաև Հնդկաստանից ռազմական տեխնիկա մատակարարելու համար։
Մինչդեռ Բաքվի վաղեմի գործընկերներից մեկը Մոսկվան է։ Հենց Ադրբեջանում են ռուս մասնագետները ցուցադրել Lancet անօդաչու թռչող սարքի հնարավորությունները։ Նաև ադրբեջանական կողմի միջնորդությամբ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է նավթ մատակարարել G7-ի երկրներին։ Բացի այդ, Ադրբեջանը իր զարգացման ուղղվածության շրջանակներում հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը