ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման կամ դրա բացակայության հանգամանք. ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԻՊ–ը արձագանքել է Երևանի քաղաքապետարանի դիտարկմանը՝ նշելով, որ  ՄԻՊ-ն ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման/դրա բացակայության հանգամանք, եթե խոսքը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից իրավունքների հնարավոր խախտումներին է վերաբերում։

«ՄԻՊ մանդատն ու գործունեության սկզբունքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերջինիս անկախությունն ու մանդատը հարգելու չափանիշները սահմանված են միջազգային մի շարք փաստաթղթերում։

«ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում ՄԻՊ–ի լիազորությունների իրականացումը ցանկացած ձևով խոչընդոտելու, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար։

«Պաշտոնատար անձը կամ կազմակերպությունը, որոնք ստացել են ՄԻՊ–ի որոշումը, պարտավոր են այն ստանալու օրվանից հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել պաշտպանին»,-հայտարարել է ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է Լվովյան փողոցի մի խումբ բնակիչների իրավունքների խախտման առկայության մասին որոշում, որին սոցիալական ցանցերում արձագանքել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular