ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. Արաղչի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը եղել է ինքնապաշտպանության նպատակով՝ ի պատասխան իրանական շահերի վրա Իսրայելի հարձակումների. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Թեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Թել Ավիվը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի:

Այսօր Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, որ Իսրայելի դեմ հարձակումը «նվազագույն պատիժ է Իսրայելի հանցագործությունների համար»:

Իրանը երեքշաբթի գիշերը 181 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչը Թեհրանի երբևէ ամենամեծ հարձակումն է տարածաշրջանային թշնամու վրա: Հրթիռակոծումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցյալ ուրբաթ Իսրայելը Բեյրութի վրա հարվածների ժամանակ սպանել է Իրանի դաշնակից «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular