ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (հոկտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցույթը  կազմակերպվում և իրականացվում  է  ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  202 4թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով  հաստատված՝  «Տարվա lավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների  սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.

1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.

2) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ.

3) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝

ա. «Հայոց լեզու և գրականություն».

բ. «Հայրենագիտություն».

գ. «Օտար լեզուներ».

դ. «Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)».

ե. «Հասարակություն, հասարակական գիտություններ».

զ. «Արվեստ և արհեստ».

է. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն».

4) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար.

5) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար.

6) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական.

7) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան.

8) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.

9) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ.

10) Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ).

11) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան.

12) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ.

13) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ:

Մրցույթին կարող են մասնակցել՝

1) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը.

2) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը.

3) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը.

4) տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։

Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ [email protected] էլեկտրոնային հասցեին) մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ՝ ժամը 18:00:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում՝ ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին.
  • անձը հաստատող փաստաթուղթ (PDF տարբերակով).
  • տեղեկանք՝ աշխատավայրից (PDF տարբերակով).
  • լրացված և կցված ձևաչափը (ներկայացնել Word տարբերակով).
  • Կարգով պահանջվող նյութերը:

Կարգով սահմանված՝ մրցութային հայտերին ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից: Կարգով պահանջվող փաստաթղթերից զատ՝  այլ փաստաթղթեր (հավաստագրեր, վկայականներ, տեղեկանքներ և այլն) խնդրում ենք չկցել։

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-96-20 հեռախոսահամարով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular